հայ ուռուցքաբան From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Նիկիտի Մկրտչյան (մայիսի 8, 1938, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1990): ՀԽՍՀ բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ (1987), ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս (2005):
Ծնվել է | մայիսի 8, 1938 (86 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Մասնագիտություն | բժիշկ և ուռուցքաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1971) և պրոֆեսոր (1972) |
Անդամակցություն | ԽՄԿԿ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Լևոն Մկրտչյանը ծնվել է 1938 թվականին Կիրովաբադում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1961-1977 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1977-1999 թվականներին եղել է Ուռուցքաբանության գիտական կենտրոնի տնօրեն, 1999 թվականից՝ քաղցկեղի կանխարգելման լաբորատորիայի վարիչ, 2000 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրիոնային լաբորատորիայի ղեկավար[1]։ Զբաղվում է չարորակ նորագոյացությունների կանխարգելման և բուժման հարցերով։ Ստեղծել է բազմարժեք սաղմնային հակաուռուցքային պատվաստանյութ[2][3]։ 1982-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ բժշկական գիտական ընկերությունների խորհրդի նախագահ, 1996 թվականից՝ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.