From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Գրիգորի Հովսեփյան (1896, Գանձակ, Ռուսական կայսրություն - 1960), հայ պետական աշխատող։
Լևոն Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | 1896 |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1960 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պետական ծառայող |
Աշխատավայր | Երևանի կոնյակի գործարան |
Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ և Երևանի քաղաքապետ |
Ծնվել է 1896 թ. Ելիզավետպոլ քաղաքում։ Ավարտել է տեղի վեցամյա դպրոցը, էքստեռն քննություններով՝ երկրորդ աստիճանի դպրոցը։ Զորակոչվել է Ռուսական կայսերական բանակ։
1918 թ. զորացրվել է և տեղափոխվել է Բաքու աշխատելու։ Այդտեղ ծանոթացել է Ստեփան Շահումյանի հետ ու դարձել նրա գաղափարակիցը։ Արդբեջանում խորհրդային կարգեր հաստատելուց հետո գործուղվել է ծննդավայրը, սկզբում որպես կուսակցական գավկոմի կազմհրահանգչական բաժնի վարիչ, քարտուղարի տեղակալ, ապա՝ 1922 թվականից քաղկոմի քարտուղար։ 1923-1936 թվականներին աշխատել է գավառային խորհրդի նախագահի տեղակալ։
1926 թվականին տեղափոխվել է ՀԽՍՀ։ Աշխատել է Երևանի գավգործկոմի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ կենտգործկոմի կազմբաժնի վարիչ, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։
1935 թ. նշանակվել է «Արարատ» գործարանի տնօրեն։
1937-1938 թթ. եղել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ[1], 1938-1956 թթ. ՀԽՍՀ ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ՝ միաժամանակ 1945-1947 թթ. համատեղելով Երևանի գործկոմի նախագահի և 1948-1953 թթ. ՀԽՍՀ անտառային տնտեսության ժողկոմի պաշտոնները։
1956-1960 թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալը։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Մահացել է 1960 թվականին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.