Լևոն Թյությունջյան
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Թյությունջյան (մարտի 15, 1906[1], Ամասիա, Թուրքիա - դեկտեմբերի 1, 1968[1][2][3], Փարիզ), հայ նկարիչ։
Լևոն Թյությունջյան | |
---|---|
Ի ծնե | Լևոն Թյությունջյան |
Ծնվել է | մարտի 15, 1906[1] |
Ծննդավայր | Ամասիա, Թուրքիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1968[1][2][3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և խեցեգործ |
Ոճ | սյուրռեալիզմ և աբստրակցիոնիզմ |
Լևոն Թյությունջյան Վիքիդարանում |
Կենսագրություն
Լևոն Թյությունջյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Ամասիա քաղաքում մանկավարժների ընտանիքում։
- 1923 թվականից հաստատվել է Փարիզում
- 1929 թվականից Թյությունջյանը սկսում է ստեղծագործել սյուրռեալիզմի շրջանակներում։ Այս ուղղությանը հարող մի քանի արվեստագետների՝ Հելիոնի, Վանցի ու Քարսլուի հետ հիմնում է այդ շրջանում նորաձև և բնականոն երևույթ դարձած գեղագիտական-գեղարվեստական խումբ
- 1930 թվականից Թյությունջյանը հայտնի արդի նկարիչներ Արփի, Գլեյզի, Ջակոմետտիի, Հերբենի, Դելոնեի ու շատ այլ հանրաճանաչ դեմքերի հետ հիմնում է «Վերացապաշտություն և ստեղծում» շարժումը
- 1950-ական թվականներից զբաղվել է խեցեգործությամբ, արժանացել միջազգային մրցանակների
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, արտասահմանյան թանգարաններում[4]։
Ստեղծագործություններ
Ֆրանսիայի նոր արվեստի ստեղծողներից է, գերիրապաշտական ուղղության ներկայացուցիչներից։ Ստեղծել է հիմնականում նատյուրմորտներ և դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկայի նուրբ զգացողությամբ ու կառուցվածքի խորիմաստությամբ։
«Դեղին դիմակ» և «Կարմիր դիմակ» աշխատանքները, որոնք Հայոց Ցեղասպանության ժամանակ տիրող սարսափի, արյունահեղության, կորստի, ապա դատարկության և հայրենիքի նկատմամբ կարոտի զգացումների մարմնացումն են։
Ցուցահանդեսներ
1925 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.