Լուսինե Թովմասյան

հայ մոդել From Wikipedia, the free encyclopedia

Լուսինե Հուսիկի Թովմասյան (հուլիսի 25, 1986(1986-07-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղեցկության մրցույթի հայ մասնակից, որը 2003 թվականին 17 տարեկանում արժանացել է «Միսս Հայաստան» կոչմանը։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Լուսինե Թովմասյան, Ծնվել է ...
Լուսինե Թովմասյան
Ծնվել էհուլիսի 25, 1986(1986-07-25) (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից և մոդել
Փակել

Կենսագրություն

Լուսինե Թովմասյանը ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունը։ Սովորել է Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։ 2009 թվականին ավարտել է Լոնդոնի Վեստմինստեր (“Westminster”) համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը[1]։ Մասնակցել է «Միսս Հայաստան» մրցույթին 2003 թվականին, երբ 17 տարեկան էր և շահել է տիտղոսը։ «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթողն է։

Իր ուժերը փորձել է նաև դերասանական արվեստում։ Նկարահանվել է «Երևան» ստուդիայի «Մի վախեցիր» և «Արտիստը» ֆիլմերում, որպես գլխավոր դերակատարուհի։ Նկարահանվել է նաև «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմում։

«Նոր ռադիո»-ի և «Նոր հանդես» (“New Mag”) ամսագրի հիմնադիր նախագահն է։ Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, վարել «Մենք ու մենք» նախագիծը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.