բրազիլացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Լուկաս Տոլենտինո Կոելյո դե Լիմա (պորտ.՝ Lucas Tolentino Coelho de Lima, ավելի հայտնի է որպես Լուկաս Պակետա (պորտ.՝ Lucas Paquetá), օգոստոսի 27, 1997[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ֆլամենգո» ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | Բրազիլացի | |||||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | |||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 27, 1997[1][2] (27 տարեկան) | |||||
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | |||||
Հասակ | 180 սմ | |||||
Քաշ | 71 կգ | |||||
Դիրք | կիսապաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Ֆլամենգո | |||||
Համար | 47 | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լուկասը «Ֆլամենգո» ակումբի սան է։ 2016 թվականի մարտի 5-ին Կարիոկա լիգայի՝ «Բանգիի» դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում[3]։ 1918 թվականի փետրվարի 19-ին «Մադուրեյրա» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Լուկասն իր առաջին գոլն է խփել «Ֆլամենգո» ակումբի կազմում[4]։ Մայիսի 28-ին «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի հետ խաղում նա կատարել է իր նորամուտը Բրազիլիայի Սերիա A-ում[5]։ Նույն տարում Լուկասն օգնել է թիմին հասնել Հարավային Ամերիկա գավաթի խաղարկության եզրափակիչ՝ մեկական գոլ խփելով «Շապեկոենսե» ակումբի հետ հանդիպման ժամանակ[6] և արգենտինական «Ինդեպենդենտե» ակումբի դեմ եզրափակիչ խաղում[7]։
2017 թվականին Բրազիլիայի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է Էկվադորում անցկացվող Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Չիլիիի[8],Էկվադորի[9], Ուրուգվայի[10] և երկու անգամ էլ Կոլումբիայի[11][12] հավաքականների դեմ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.