Լուլու (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լուլու (գերմ.՝ Lulu), Ալբան Բերգի երկրորդ օպերան՝ «Վոցեկ»-ից հետո։
Remove ads
Remove ads
Ստեղծման պատմություն
Ա. Բերգի գրած օպերան մնաց անավարտ. 3-րդ գործողությունը կոմպոզիտորը չի վերջացրել։ Դրա մի պատառիկ առաջին անգամ կատարվել է 1937 թվականի հունիսի 2-ին Ցյուրիխի օպերային թատրոնում։ Օպերան ավարտին հասցրեց ժամանակակից ավստրիացի երգահան Ֆրիդրիխ Ցերխան, որը լրացրեց 3-րդ գործողությունը, իսկ ամբողջական տարբերակի առաջնախաղը տեղի ունեցավ Փարիզյան օպերայում 1979 թվականի փետրվարի 24-ին Պիեռ Բուլեզի բեմադրությամբ[1], գլխավոր դերում՝ Թերեզա Ստրատաս։ «Լուլուի» տևողությունը մոտավորապես 3 ժամ է։
Օպերան ստեղծվել է գերմանացի գրող Ֆրանկ Վեդեկինդի «Երկրային ոգի» և «Պանդորայի արկղ» ողբերգությունների հիման վրա։ Ա. Բերգը այնպես է աշխատել այդ դրամաների վրա, որ իր երեք գործողություն ունեցող օպերայում պահպանել է Վեդեկինդի հերոսների խոսքերի բնօրինակ տեքստը։ Օպերայում պատկերված է երիտասարդ կնոջ հասարակական վերելքը բուրժուական հասարակության մեջ, որն ավարտվում է նրա սիրած մարդու սպանությամբ, ինչին հետևում է անկումը, երբ նա, դառնալով մարմնավաճառ, մեռնում է վերջին սիրեկանի ձեռքով։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads