Լուդհիանա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լուդհիանա[2][3] (ա.-փենջ.` ਲੁਧਿਆਣਾ, անգլ.՝ Ludhiana), Հնդկաստանի Փենջաբի նահանգի խոշորագույն քաղաքներից մեկը, որի բնակչությունը ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների կազմել է 3 487 882 մարդ։ Քաղաքի տարածքը կազմում է 310 կմ²։ Այն գտնվում է Սաթլեզ գետի հին հունի տեղում. այսօր այն հոսում է 13 կմ դեպի հյուսիս։ Հյուսիսային Հնդկաստանի հզոր արդյունաբերական կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Լուդհիանա | ||
ա.-փենջ.` ਲੁਧਿਆਣਾ | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Ludhiana district? | |
Մակերես | 310 կմ² | |
ԲԾՄ | 262±1 մետր | |
Բնակչություն | 1 618 879 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 161 | |
Փոստային դասիչ | 141001 | |
Պաշտոնական կայք | ludhiana.nic.in | |
| ||
Լուդհիանան գտնվում է 100 կմ արևմուտք նահանգի մայրաքաղաք Չանդիգարից՝ հաշված № 95 մայրուղով։
Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 244 մետր։ Տեղաբնակները քաղաքի կենտրոնը բաժանում են Հին և Նոր քաղաքների (վերջինն հանդիսանում է բնակարանային և ծառայողական թաղամասերի ցանց, որը ձևավորվել է բրիտանական գաղութային շրջանում)։
Քաղաքի տարածքը արագընթաց կերպով ընդարձակվում է դեպի հյուսիս և արևմուտք, որտեղ մինչև 1785 թվականը հոսել է Սաթլեզ գետը։ Հողային կազմը հիմնականում բաղկացած է դեղին ավազահողերից ու գրանիտից, որոնք առաջացրել են ոչ մեծ թմբաշարեր, սարահարթեր ու խորխորատներ։
Քաղաքի կլիման արևադարձային է. խոնավ մերձարևադարձային օվկիանոսային։ Այստեղ արտահայտված են երեք եղանակներ՝ ձմեռ, ամառ և մուսոնային շրջան։ Ամառն ընդգրկում է ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածը։ Այն շոգ է (մինչև 40 °C մայիսին ու հունիսին) և շատ չոր։ Մուսոնների սեզոնը ընդգրկում է հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Բնութագրվում է ջերմաստիճանի անկումով, սակայն խոնավության զգալի բարձրացումով։ Տեղումների տարեկան քանակի մեծ մասը թափվում է այս սեզոնի ընթացքում։ Հոկտեմբերն ու նոյեմբերը բավականին չորային են, սակայն վերջինս մի փոքր ավելի ցուրտ է։ Դեկտեմբերից մինչև փետրվար եղանակը բարենպաստ է. տաք ցերեկներով և սառը գիշերներով։ Մարտին տեղի է ունենում կտրուկ անցում ձմեռայինից ամառային կլիմայի։
Լուդհիանայում կտրուկ արտահայտված է օդի աղտոտվածությունը, որն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գերազանցում է թույլատրելի սահմանային ստանդարտը ավելի քան 6 անգամ[4][5]։ Քաղաքի որոշ հատվածներ խիստ տուժում են նաև ջրի աղտոտվածությունից, հատկապես Բուդդա Դարեին հարող հատվածները[6]։
Ըստ 2011 թվականի բնակչության մարդահամարի տվյալների այն կազմել է 3 487 882 մարդ, որից տղամարդիկ՝ 1 866 203 իսկ կանայք՝ 1 621 679: Միջին տվյալներով 825 կնոջը բաժին է ընկնում 1000 տղամարդ[7]։
Ըստ Համաշխարհային բանկի Լուդհիանան 2009 թվականի տվյալներով համարվել է բիզնեսի զարգացման և ընդլայնման համար բարեկեցիկ քաղաք[8]։
Քաղաքի հարստության մասն են կազմում ոչ մեծ արդյունաբերական գործարանները[9], որոնք արտադրում են ավտոպահեստամասեր, կենցաղային տեխնիկա, գուլպա-նասկեղեն, հագուստ։ Լուդհիանան համարվում է Ասիայում հեծանիվներ արտադրող խոշորագույն կենտրոնը։ Այստեղ տարեկան արտադրում են շուրջ 10 միլիոն հեծանիվներ։ Քաղաքում է արտադրվում նաև ամբողջ Հնդկաստանում ստեղծված տրակտորների պահեստամասերի 60 %-ը։ Արտադրության մեջ մեծ բաժին է զբաղեցնում նաև գերմանական ավտոմեքենաների ավտոպահեստամասերը, ինչպես օրինակ BMW և Mercedes-Benz: Այստեղ է տեղակայված Հնդկաստանի ամենամեծ կարի մեքենաներ արտադրող ընկերություններից մեկը։ Ձեռքի գործիքներն ու ճշգրիտ սարքերի արտադրությունը քաղաքում նույնպես էական տեղ ունի։ Համայն Հնդկաստանում հայտնի են այստեղ արտադրվող թեթև արդյունաբերական ապրանքները՝ բրդյա սվիտրեր և բամբակյա սպորտային վերնաշապիկներ։ Շատ հնդկական բրենդներ ձևավորվել ու գորշծում են Լուդհիանայում, որպիսիք են Octave, Monte Carlo, և Miss Grace & Duke:
Լուդհիանան համարվում է նաև գյուղատնտեսական արտադրանքի կարևոր կենտրոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.