քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Լորտադին, վաճառքային անվանումը՝ կլարիտին, դեղորայք որը կիրառվում է ալերգիկ հիվանդություններ բուժելու համար[1]։ Հաճախ կիրառվում է ալերգիկ ռինիտի և եղնջացանի բուժման համար[1]։ Հասանելի է նաև նրա պսևդոէֆեդրինի հետ կոմբինացված տարբերակը, որը առավել հայտնի է որպես լորտադին/պսևդոէֆեդրին[1]։ Այն նշանակվում է ներքին ընդունման ձևով[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 79794-75-5 |
PubChem CID | 3957 |
DrugBank | DB00455 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.120.122 |
Հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ քնկոտությունը, բերանի չորությունը և գլխացավը[1]։ Ծանր կողմնակի ազդեցությունները հազվադեպ են և ներառում են՝ ալերգիան, ցնցումները և հեպատոտոքսիկությունը։ Հղիության ժամանակ կիրառումը համարվում է անվտանգ[2], սակայն այս փաստը դեռևս բավարար ուսումնասիրված չէ[3]։ Լորատադինի նշանակումը մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում[3]։ Լորդտադինը դասվում է երկրորդ սերնդի հակահիստամինային դեղերին[1]։
Լորատադինը արտոնագրվել է 1980 թվականին, իսկ վաճառքը սկսվել է 1988 թվականից[4]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենաարդյունավետ և անվտանգ հիմնական դեղերի ցանկում[5]։ Լորատադինը հասանելի է նաև որպես ջեներիկ[1]։ Զարգացող աշխարհում ամսական մեծածախ վաճառքը ներքին ընդունման դեղաչափի համար կազմել է 0.01-0,06 ԱՄՆ դոլար 2015 թվականի դրությամբ[6]։ ԱՄՆ-ում այն նշանակվում է առանց դեղատոմսի[1]։
Լորատադինը ցուցված է ալերգիկ հիվանդություների ախտանշանային բուժման համար, հաճախ կիրառվում է ալերգիկ ռինիտի, եղնջացանի[7], խրոնիկական իդիոպաթիկ եղնջացանի և այլ մաշկային ալերգիկ հիվանդությունների դեպքում[8]։ Ալերգիկ ռինիտի դեպքում լորատադինը արդյունավետ է ինչպես քթային այնպես էլ ակնային ախտանիշների՝ փռշտոցի, քթահոսության, քորի, աչքերի այրոցի համար[9]։
Ինչպես ցետիրիզինը, լորատադինը նույնպես մեղմում է քորի զգացողությունը՝ Կիմուրասի հիվանդության դեպքում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.