From Wikipedia, the free encyclopedia
Լյուսի Քոչարյան (1984, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող և բլոգեր, որը հանդես է գալիս ընտանեկան և գենդերային բռնության դեմ։ 2020 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակի՝ դառնալով առաջին հայը, որն արժանացել է այդ մրցանակին[1]։
Լյուսի Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | 1984 |
Ծննդավայր | Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Ռադիո |
Պարգևներ և մրցանակներ | «Խիզախ կին» մրցանակ |
Lucy Kocharyan Վիքիպահեստում |
Լյուսի Քոչարյանը ծնվել է 1984 թվականին։ Աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում[2]։ 2018 թվականի օգոստոսին Լյուսին խոսել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների մասին[3], իսկ 2019 թվականի հունիսին գենդերային բռնության մասին «բռնության ձայնը/voice of violence» շարժումն է նախաձեռնել[4]։ Շարժման առիթ է հանդիսացել Հայաստանում էվա անունով չեխ աղջկա նկատմամբ կատարված ոտնձգությունը[5]։
2020 թվականի մարտին Լյուսի Քոչարյանը ԱՄՆ-ում պետքարտուղարության կողմից անցկացվող Կանանց խիզախության միջազգային մրցանակի է արժանացել։ Մրցանակը Լյուսիին հանձնել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համատեղ։ Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.