Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լիոնյան կայարան (ֆր.՝ gare de Lyon, Գյաղ դե Լիոն), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Անվանվել է Լիոն քաղաքի պատվին։ Այս կայարան են ժամանում բազմաթիվ հեռահար գնացքներ, հիմնականում ուղղված դեպի Ֆրանսիայի հարավ։ Կառուցվել է 1900 թվականի համաշխարհային ցուցահանդեսին ընդառաջ։ Կազմված է մի քանի մակարդակներից։ Ներկայացնում է իր ժամանակի ճարտարապետության դասական օրինակ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լիոնյան կայարանի անկյունում կառուցված մեծ 64 մետրանոց ժամացույցով աշտարակը նույնպես կառուցվել է 1900 թվականին։
Կայարանի տարածքում գտնվող «Կապույտ գնացք» (Le Train Bleu) ռեստորանը, որի հարդարանքը կատարված է արևելյան ոճով, սպասարկում է ուղևորներին 1901 թվականից։
Կայարանը սպասարկում է Ֆրանսիայի կենտրոն շրջանը և երկրի հարավ-արևելքը (TGV), ինչպես նաև կապը Ալպերի, Իտալիայի և Հունաստանի հետ։ Այս կայարան են գալիս նաև տեղական նշանակության և Փարիզ քաղաքի արվարձանային գնացքները։ Կայարանում է գտնվում համանուն մետրոպոլիտենի կայարանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոնյան կայարան» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.