Remove ads
Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր From Wikipedia, the free encyclopedia
Լիլիթ Գեորգի Բրուտյան (օգոստոսի 7, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2003): Հայոց փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ[1][2]։ Լ. Գ. Բրուտյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է ընդհանուր և համեմատական լեզվաբանության, լեզվափիլիսոփայության, հաղորդակցման տեսության, փաստարկման տեսության, գործաբանության, գենդերային լեզվաբանության, ճանաչողական լեզվաբանության, հոգելեզվաբանության, երեխաների խոսքի, տեղանունների և այլ հիմնահարցեր։
Լիլիթ Բրուտյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1953 (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ուսուցչուհի և լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1992) |
Լիլիթ Բրուտյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 7-ին, Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979 թվականից աշխատում է ԵՊՀ-ում, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող, 1994-1995 թվականներին՝ Մոնթքլերի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր։ Ուսումնասիրությունները վերաբերում են ընդհանուր և համեմատական լեզվաբանության, լեզվափիլիսոփայության, հոգելեզվաբանության, ճանաչողական լեզվաբանության հիմնախնդիրներին։
Պրոֆեսոր Լ. Գ. Բրուտյանը հեղինակ է մոտ 120 գիտական աշխատությունների, որոնք տպագրվել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Լեհաստանում, Չինաստանում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում, Ուկրաինայում, Շվեյցարիայում, Լիտվիայում և այլ երկրներում։ Հրապարակումների թվում 10 գիրք է։
Գիտական զեկույցներով հանդես է եկել Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Շվեցարիայում, Լեհաստանում, Լիտվայում, Բելառուսում, Չինաստանում և այլն։
Փաստարկման ուսումնասիրման միջազգային ընկերության (Նիդեռլանդներ), Գործաբանության միջազգային ընկերության (Բելգիայ), "Journal of US-China Foreign Language" (ԱՄՆ), "Journal of Sino-US English teaching" (ԱՄՆ), "Լեզու և լեզվաբանություն" ամսագրերի խմբագրակազմերի, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտացված խորհուրդների անդամ է, Հայաստանի կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի փորձագետ և այլն[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.