Լիգազներ

From Wikipedia, the free encyclopedia

Լիգազներ (ՖՀ 6) (լատին․՝ ligāre` կապել կամ սոսնձել միմյանց), ֆերմենտների դաս, որոնք կատալիզում են երկու մեծ մոլեկուլների միջև քիմիական կապի առաջացում՝ միացում։ Հիմնականում մոլեկուլների միացումը ուղեկցվում է հիդրոլիզի հետևանքով ավելի մեծ մոլեկուլի մի մասի անջատմամբ։ Լիգազների կատալիզած ռեակցիաներն ունեն հետևյալ ընդհանուր տեսքը

Ab + C → AC + b

կամ հաճախ

Ab + cD → AD + b + c + d + e + f, որտեղ փոքրատառերը ներկայացնում են մեծ մոլեկուլների կառուցվածքային խմբերը։

Անվանակարգ

Լիգազների անվանումների մեջ ներառված է «լիգազ» բառը, օրինակ՝ ԴՆԹ լիգազ։ Լիգազներին անվանում են նաև «սինթետազներ», քանի որ նրանք օգտագործվում են նոր մոլեկուլների կենսասինթեզի համար։

Կենսաքիմիական անվանակարգը տարբերակում է սինթետազները և սինթազները։ Սինթազները չեն պահանջում նուկլեոզիդային եռֆոսֆատներից ստացված էներգիան, իսկ սինթետազները՝ պահանջում են[1]։

Դասակարգում

Ըստ ֆերմենտների միջազգային դասակարգման՝ օքսիդառեդուկտազները պատկանում են վեցերորդ դասին (ՖՀ 6)։ Այդ դասն իր հերթին ստորաբաժանվում է 6 ենթադասերի։

  • ՖՀ 6.1, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ածխածին-թթվածին կապեր
  • ՖՀ 6.2, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ածխածին-ծծումբ կապեր
  • ՖՀ 6.3, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ածխածին-ազոտ կապեր (արգինինոսուկցինատ սինթետազ
  • ՖՀ 6.4, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ածխածին-ածխածին կապեր
  • ՖՀ 6.5, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ֆոսֆոէսթերային կապեր
  • ՖՀ 6.6, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ազոտ-մետաղ կապեր

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.