Լիանոսյաններ
From Wikipedia, the free encyclopedia
Լիանոսյաններ, հայազգի գործարարների ու քաղաքական գործիչների նշանավոր տոհմ։

Լիանոսյանների տոհմը եղել է հայ բազմաթիվ ընտանիքներից մեկը, որ բռնի ուժով Շահ Աբբաս-ի կողմից Արևելյան Հայաստանից տեղափոխվել են Պարսկաստանի Սպահանի նահանգ[1]։
Ստեփան Մարտինի Լիանոսյան
1873 թվականին Ստեփան Լիանոսյանը ստացել է պարսկական իշխանությունների կողմից Կասպից ծովի հարավային ափում ձկնարդյունաբերությամբ զբաղվելու մենաշնորհ։ Իրենից հետո իր եղբայր Գևորգը ստանում է Կասպից ծովի ռուսական մասում ձկնարդյունաբերությամբ զբաղվելու թույլատվություն, ինչը ընտանիքին դարձնում է Կասպից խավիարի խոշորագույն արտահանողը ռուսական ու եվրոպական շուկա։
Գևորգ Ստեփանի Լիանոսյան
Ստեփանի մահից հետո ընտանեկան գործը սկսում է կառավարել իր որդին՝ Գևորգը, ով սակայն մի քանի տարուց մահանում է։
Գևորգ Մարտինի Լիանոսյան
Գևորգ Լիանոսյանը ստանում է թույլատվություն Կասպից ծովի ռուսական ափին ձկնարդյունաբերությամբ զբաղվելու։ Նա նաև դառնում է մի շարք նավթային հորերի սեփականատեր։ Իր կողմից հիմնած ռուսական նավթային ընկերությունը՝ «ՌուՆՕ"-ն, դառնում է Բաքվի նավթի խոշոր արտադրող։
Մարտին Գևորգի Լիանոսյան
Գևորգի մահից հետո խավիարային գործը սկսում է վարել իր ավագ որդի Մարտինը։ Խորհրդային Միության ստեղծումից հետո նա Պարսկաստանից վերադառնում է ԽՍՀՄ ու իշխանություններին փոխանցում Պարսկաստանում գործող իրենց ողջ արտադրությունը՝ մնալով ապրելու Մոսկայում։
Ստեփան Գևորգի Լիանոսյան
Գևորգի մահից հետո նավթային գործը սկսում է վարել իր որդի Ստեփանը, ով դառնում է 20-րդ դարի Ռուսական կայսրության խոշորագույն նավթային մագնատը։ Նա նախ հիմնում է «Գ. Մ. Լիանոզով և որդիներ» ընկերությունը, իսկ այնուհետև մի շարք հայկական ու ևս մի քանի ընկերությունների արտադրության հիման վրա հիմնում է Ռուսական գլխավոր նավթային միությունը, որի խորհրդի անդամներ են դառնում այն ժամանակվա ռուսական խոշորագույն գործարարները, իսկ ինքը դառնում է ընկերության ղեկավարը։ Ընկերությունը դառնում է Բաքվի նավթի խոշորագույն արտադրողը, իսկ աշխարհում զբաղեցնում է նավթի արտադրությամբ երրորդ տեղը։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո նա ղեկավարում է գեներալ Յուդենիչի Հյուսիս-արևմտյան կառավարությունը, իսկ բոլշևիկների վերջնական հաղթանակից հետո տեղափոխվում է Փարիզ։
Լիանոսյանների տոհմածառը
{{{Մարտին Լիանոսյան}}} | |||||||||||||||||||||||||||||||||||||
{{{Ստեփան Մարտինի Լիանոսյան}}} | {{{Գևորգ Մարտինի Լիանոսյան}}} | ||||||||||||||||||||||||||||||||||||
{{{Գևորգ Ստեփանի Լիանոսյան}}} | {{{Մարտին Գևորգի Լիանոսյան}}} | {{{Ստեփան Գևորգի Լիանոսյան}}} | {{{Լևոն Գևորգի Լիանոսյան}}} | ||||||||||||||||||||||||||||||||||
{{{Նիկոլայ Լիանոսյան}}} | {{{Վլադիմիր Լիանոսյան}}} | ||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուրներ և գրականություն
Հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.