Լեպտիս Մագնա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լեպտիս Մագնա (արաբ․՝ لَبْدَة Լաբդահ)[3] նաև Լեկտիս Մագնա, Լպքի, Նեապոլիս, Լեբիդա կամ Լեբդա, Հռոմեական Կայսրության հայտնի քաղաք, որը ներկայումս գտնվում է Լիբիայի տարածքում։ Քաղաքի ավերակները գտնվում են Խոմսում, Տրիպոլիից 130 կմ արևելք, ծովափին, որտեղ Վադի Լեբդան թափվում է ծովը։ Այս տարածքը Միջերկրական ծովի ամենալավ պահպանված և այցելվող հին հռոմեական քաղաքն է։
Լեպտիս Մագնա | |
---|---|
Տեսակ | անտիկ քաղաք, հնագիտական հուշարձան, emporia? և հռոմեական քաղաք |
Երկիր | Լիբիա[1] |
Վարչատարածք | al-Khums? |
Մակերես | 387,485 հեկտար[2] |
Կազմված է | Roman amphitheatre of Leptis Magna?, Arch of Septimius Severus (Leptis Magna)? և Leptis Magna: Nymphaeum? |
Ջրլիցի ափին | Միջերկրական ծով |
Ձևավորում | մ.թ.ա. 7-րդ դար |
Այս բնակավայրը հիմնադրվել է փյունիկյան գաղթականների կողմից, հավանաբար մ․թ․ա․ 1000 թվականին, որոնք էլ տարածքն անվանել են Լպքի[4][5]։ Հռոմեական տիրապետության տակ, հատկապես Սեպտիմիոս Սևերոսի գահակալության տարիներին՝ մ․թ․ 2-րդ դարում բնակավայրը վերակառուցվեց։ Այս ժամանակաշրջանին է վերաբերում նավահանգստի վերակառուցումը և հասարակական նոր կենտրոնի շինարարությունը։
Տեղանքի պայմաններով կանոնավոր սկզբունքով կառուցապատված Լեպտիս Մագնայի հատակագիծը ասիմետրիկ է։ Այսպիսի կառուցվածք ունեն նաև հասարակական շատ շենքերը՝ հին ու նոր ֆորումները, թերմերը, թատրոնը և այլն։
Փողոցների կանոնավոր ցանցով պատված քաղաքատարածության կենտրոնում կողք կողքի տեղադրված են թատրոնը, շուկան, իսկ քաղաքի հարավարևելյան կողմում նոր ֆորումն ու թերմերը։ Նոր ֆորումը երկու ճակատներից ունի կիասսշրջանաձև մասեր, որոնք հիշեցնում են Տրայանոսի ֆորումը Հռոմում։ Բազիլիկայի հակադիր կողմում, բարձր պատվանդանի վրա տեղավորված էր տաճարը։
Լեպտիս Մագնայի բոլոր կառուցվածքները, այդ թվում Տիմգադինը իրականացված են բնական խոշոր քարերով[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.