Remove ads
անգլիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Լեոնարդ Սիրիլ Դեյթոն (անգլ.՝ Leonard Cyril Deighton,փետրվարի 18, 1929[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի՝ որպես Լեն Դեյթոն, անգլիացի գրող, լրտեսական վեպերի և դետեկտիվների, ռազմական պատմության և խոհարարության գրքերի հեղինակ։ Դեյթոնը համարվում է 20-րդ դարի լրտեսական վեպերի լավագույն երեք հեղինակներից մեկը (Յան Ֆլեմինգի և Ջոն Լե Կարեի հետ միասին[5][6]): Նրա դեբյուտային վեպը՝ «Իփքրեսի դոսյեն» (1962), արագ դարձել է բեսթսելլեր։ «The Sunday Times»-ը Դեյթոնին անվանել է «լրտեսական պատմության բանաստեղծ»[7]։
Լեն Դեյթոն անգլ.՝ Len Deighton | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Leonard Cyril Deighton |
Ծնվել է | փետրվարի 18, 1929[1][2][3][…] (95 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, լրագրող, պատմաբան, վիպասան, սցենարիստ, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր և նկարազարդող |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սուրբ Մարտինի արվեստի դպրոց, Արվեստի արքայական քոլեջ, William Ellis School? և St Marylebone Grammar School? |
Ժանրեր | դետեկտիվ |
Ուշագրավ աշխատանքներ | The IPCRESS File? |
Պարգևներ | |
Ամուսին | Ysabele Deighton? |
Len Deighton Վիքիպահեստում |
Դեյթոնը ծնվել է 1929 թվականի փետրվարի 18-ին Մարիլեբոնում։ Նրա հայրը Քեմբել Դոջսոնի վարորդն ու մեխանիկն էր, իսկ մայրը խոհարար էր։ Այդ ժամանակ նրանք ապրել են Գլոսթեր Փլեյս Մյուզում[8]՝ Բեյքեր սթրիթից ոչ հեռու[9][10]։
Դեյթոնի հետաքրքրությունը լրտեսական պատմությունների հանդեպ, հնարավոր է, մասամբ ոգեշնչված է Աննա Վոլկովայի ձերբակալությամբ, որին ականատես է եղել 11 տարեկան հասակում։ Վոլկովան, որը ռուսական ծագում ունեցող բրիտանացի հպատակ էր, եղել է գերմանական լրտես և բանկվել է Դեյթոնի ընտանիքի հարևանությամբ։ Նա ձերբակալվել է 1940 թվականի մայիսի 20-ին և հետագայում դատապարտվել «Պետական գաղտնիքի մասին օրենքը» խախտելու համար, քանի որ փորձել է գերմանացիներին գաղտնի փաստաթղթեր փոխանցել[11]։
Սուրբ Մերիլեբոնի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դեյթոնն աշխատել է երկաթուղում։ Ավելի ուշ թագավորական ВВС-ում պետական ծառայության է անցել լուսանկարչի պաշտոնում։ Նա թռել է Մոսկիտո ռմբակոծիչ-կործանիչներով և Լանկաստեր ռմբակոծիչով (ավելի ուշ այդ փորձն օգտագործել է իր «Ռմբակոծիչ» վեպը գրելիս)։ Նա նաև կատարել է լաբորատոր աշխատանքներ հատուկ հետազոտությունների բաժնի համար։
ВВС-ից հեռանալուց հետո՝ 1949 թվականին, սովորել է Լոնդոնի Սուրբ Մարտինի արվեստի դպրոցում, իսկ 1952 թվականին ստացել է կրթաթոշակ արվեստի թագավորական քոլեջում, որն ավարտել է 1955 թվականին[12]։ Այդ ժամանակ դարձել է Ռեյմոնդ Հոքի (1930-010) «ցմահ ընկերը»[13], որը հետագայում Լեոնարդի մի քանի վաղ գրքերի համար շապիկներ է մշակել։ Այնուհետև Դեյթոնն աշխատել է որպես բորտուղեկցորդ BOAC ավիաընկերությունում։ Մինչ գրական կարիերան սկսելը Նյու Յորքում աշխատել է որպես նկարազարդող, իսկ 1960 թվականին՝ որպես գեղարվեստական տնօրեն ներկայումս գոյություն չունեցող լոնդոնյան Robert Sharp & Partners գովազդային գործակալությունում։ Նա նկարազարդել է Ջեք Քերուակի «Ճանապարհին» վեպի բրիտանական առաջին հրատարակության շապիկը։ Այդ ժամանակից ի վեր, նա օգտագործել է իր նկարչական հմտությունները, որպեսզի ցուցադրի իր ռազմական պատմության մի շարք գրքեր։
Իր առաջին վեպերի հաջողությունից հետո Դեյթոնն սկսել է աշխատել «The Observer» խմբագրությունում և այդ ընթացքում թողարկել է մի քանի պատկերազարդ խոհարարական գրքեր։ 1967 թվականի սեպտեմբերին «The Sunday Times» ամսագրում հոդված է գրել «Ձնծաղիկ» ռազմական գործողության մասին (Operation Bigamy, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բենգազիի վրա SAS-ի հարձակումը)։ Հաջորդ տարի Դևիդ Սթիրլինգին զգալի վնաս է հասցվել հոդվածը զրպարտելու համար[14]։
Լեն Դեյթոնը Playboy ամսագրում եղել է ճանապարհորդությունների սյունակի խմբագիրը, մինչև 1968 թվականի «Միայն այն ժամանակ, երբ ես ծիծաղում եմ» վեպի էկրանիզացիայի պրոդյուսեր դառնալը։ Դեյթոնը գնել է Ջոան Լիթլվուդի «Օ, ինչ հրաշալի պատերազմ է» մյուզիքլի իրավունքները։ Նա (որի հայրը ծառայել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ) վերաշարադրել է սցենարը՝ գործողությունները նկարագրելով Բրայթոն պիրնում, ավելացնելով աստղային նախաբան և ստեղծելով հիշարժան վերջնական հաջորդականություն[15]։ Դեյթոնը դարձել է նաև մյուզիքլի պրոդյուսերը, սակայն նրա անունը ջնջվել է, քանի որ նա «զայրացած և ցնցված է եղել, որ մարդիկ պետք է խնդրեն հիշատակել իրենց անունն այն բանի համար, ինչն իրենք չեն արել»[16]։ Դա մի քայլ էր, որը նա հետագայում նկարագրել է՝ որպես «հիմար և մանկամիտ»։ Դա նրա վերջին մասնակցությունն է եղել կինոարդյունաբերության մեջ[10]։
1969 թվականին, լքելով Անգլիան, նա որոշ ժամանակ ապրել է իռլանդական Բլեքռոքում՝ երբեմն հայտնվելով հայրենիքում։ Այժմ նա ապրում է կնոջ՝ Իզաբելի հետ Պորտուգալիայի Գերնսի կղզում գտնվող իր տներից մեկում[17]։ Նրա վերջին հարցազրույցը թվագրված է 2006 թվականին BBC Four ալիքին։
Ամենամեծ հաջողությունը Դեյթոնին բերել են նրա լրտեսական վեպերը։ Նրա առաջին «Իփքրեսի գործը» վեպի հրապարակումը համընկել է Յան Ֆլեմինգի «Բժիշկ Նոու» վեպի հիման վրա Ջեյմս Բոնդի մասին առաջին ֆիլմի էկրան բարձրանալու հետ։ Աչքի է ընկել Դեյթոնի հերոսի՝ շարքային գաղտնի գործակալի, որը ծանր ծառայություն է իրականացնում սառը պատերազմի դաշտերում, կոնտրաստը Ֆլեմինգի վեպերից սուպերմենի համեմատությամբ։ Դեյթոնի վեպերում գործում են կրկնակի և նույնիսկ եռակի գործակալներ, որոնց մասին ոչ ոք, հաճախ և իրենք, չեն կարող վստահաբար ասել, թե ում կողմից են իրականում։ Դեյթոնի մեկ այլ հայտնի «Բեռլինյան հուղարկավորություն» վեպում սյուժեն աբսուրդի սահմանագծին է հասնում. սյուժեի անհեթեթությունը երանգավորվում է շախմատային խաղի կանոններից կազմված էպիգրաֆներով։
Դեյթոնի մի քանի վեպեր էկրանավորվել են, այդ թվում՝ «Իփքրեսի գործը» (1965), «Բեռլինյան հուղարկավորությունը» և «Կեկ միլիարդ դոլար արժողությամբ ուղեղը» (Billion Dollar Brain, 1967): Նրա առաջին 5 վեպերը նկարագրել են Հարրի Փալմեր անունով անանուն և ցինիկ հակահերոսի արկածները։ Վեպերը հագեցած են ծանոթագրություններով, որոնք բացատրում են տարբեր ժարգոնային տերմինները և կրճատումները երկխոսության մեջ։ Դեյթոնի ամենահայտնի վեպերից են նաև «Goodbye, Mickey Mouse» (1982) և «Ձմեռ» (1987) վեպերը։
Դեյթոնը գրել է խոհարարական գրքերի շարք, ինչպես նաև «The Observer» թերթում գրել և մուլտիպլիկացիոն ոճով նկարազարդել է ամենշաբաթյա պատկերազարդ խոհարարական ուղեցույցը՝ Len Deighton’s Action Cook Book[18]։ Դեյթոնի «Իպկրեսի դոսյեն» վեպի էկրանավորման մեջ գլխավոր հերոսի խոհանոցում կախված է Լեոնարդ Դեյթոնի խոհարարական սյունակի բացվածքը[19]։
2014 թվականին «Օբսերվերը» հայտարարել է, որ Դեյթոնը ստեղծելու է 12 նոր խոհարարական հոդված, որոնք սկսած 2015 թվականից «Observer Food» ամսագրում տպագրվելու են ամեն ամիս։
Օգտագործելով իր առաջին չորս վեպերի հաջողությունը՝ Դեյթոնը գրել է «Len Deighton’s London Dossier» (1967) գիրքը՝ 60-ական թվականների «Swinging London»-ի ուղեցույց «գաղտնի գործակալներ» թեմայով․ այլ հեղինակների ներդրումները բնութագրվում են որպես «լրտեսության զեկուցում»։
Ալբերտ Շպեերը (նախկին հիտլերյան սպառազինության նախարար) «Fighter: The True Story of the Battle of Britain» վեպի մասին ասել է, որ Բրիտանիայի համար պատերազմի իրական պատմությունը «հիասքանչ, ամենամանրամասն հետազոտությունը։ Ես հիացմունքով կարդում էի էջը էջի հետևից»։ Ստեղծագործությունը համալրվել է Ալան Ջոան Պերսիվալ Թեյլորի նախաբանով, որը բնութագրում է աշխատանքը՝ որպես «փայլուն վերլուծություն»։
Գեներալ Վալտեր Ներինգը գրել է Դեյթոնի վերջին պատմական վեպի՝ «Blood, Tears and Folly: An Objective Look at World War II»-ի նախաբանը։ Այդ գրքում Դեյթոնը ոչնչացրել է բազմաթիվ միֆեր և գիրքը ջերմորեն ընդունվել է՝ Ջեք Հիգինսի կողմից նկարագրվելով որպես «բացարձակ ուղենիշ»։
«Letters from Burma»-ում Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժին նշել է Լեն Դեյթոնի գրքերի ընթերցանության մասին՝ գտնվելով տնային կալանքի տակ։ Սու Չժին գրել է, որ ինքը տարված է եղել Արթուր Կոնան Դոյլի՝ Շերլոկ Հոլմսի մասին պատմություններով և Ջոն Լե Կարրի ու Լեն Դեյթոնի լրտեսական վեպերով[20]։
Christie-ի հրատարակության հարցին, թե ինչպես է նա սկսել իր հավաքածուն, Նոբելյան մրցանակակիր Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլն ասել է․
«Ես տարիներ առաջ ընթրիքի ժամանակ ծանոթացել եմ թրիլլերների հեղինակ Լեն Դեյթոնի հետ։ Նա ցույց է տվել ինձ, որ հնդկական արվեստը, իրոք, կարող է լինել մատչելի»։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.