բժիշկ-թոքաբան From Wikipedia, the free encyclopedia
Լենո Թադևոսի Աբգարյան (դեկտեմբերի 21, 1925, Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 19, 2017, Երևան, Հայաստան), բժիշկ-թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու[1]։
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1925 |
---|---|
Ծննդավայր | Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 19, 2017 (91 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1949) |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Լենո Աբգարյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 21-ին, Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում։ 1949 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո գործուղվել է Գորիս, աշխատել որպես թոքաբան-բժիշկ, հիմնադրել առաջին հակատուբերկուլյոզային դիսպանսերը 30 մահճակալով։ Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, Լենո Աբգարյանը տեղափոխվել է Երևան, երկար տարիներ աշխատել է հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերում` որպես գլխավոր բժիշկ։ Կենսաթոշակի անցնելուց հետո մինչև կյանքի վերջ աշխատել է նույն դիսպանսերում որպես բաժնի վարիչ և հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական[1][2]։
Լենո Աբգարյանը իր մասնագիտության վերաբերյալ ունի 18 գիտական աշխատություն՝ տպագրված նախկին միութենական և հանրապետական գիտական մամուլում։ 1994 թվականից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, որպես ոռոգման ցանցերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ղեկավար[1]։
2013 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ճանաչվել է «Տարվա բժիշկ»՝ «Հատուկ անվանակարգ» անվանակարգում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.