From Wikipedia, the free encyclopedia
Լեյլա Քասըմ (քրդ.՝ لەیلا قاسم, 1952, Khanaqin, Diyala Governorate, Իրաք - մայիսի 12, 1974, Բաղդադ, Իրաք), քուրդ ակտիվիստ, որը 1974 թվականին կախաղան է բարձրացվել Իրաքի Բաղդադ քաղաքում՝ ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Համարվում է քրդերի ազգային տառապյալներից մեկը։
Լեյլա Քասըմ արաբ․՝ ليلى قاسم | |
---|---|
Ծնվել է | 1952 |
Ծննդավայր | Khanaqin, Diyala Governorate, Իրաք |
Մահացել է | մայիսի 12, 1974 |
Մահվան վայր | Բաղդադ, Իրաք |
Քաղաքացիություն | Իրաք |
Կրթություն | Բաղդադի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն |
Layla Qasim Վիքիպահեստում |
Լեյլան ծնվել է քուրդ գյուղացիներ Դալահո և Դանի Քասըմների ընտանիքում։ Եղել է ընտանիքի հինգ զավակներից երրորդը։ Ծնվել է Խանակին քաղաքում, սակայն ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Էրբիլ, երբ Լեյլան դեռ չորս տարեկան էր։ Քասըմներն ապրել են ծայրահեղ աղքատության մեջ։ Լեյլան և նրա եղբայրը՝ Չիյակոն դեռ մանուկ տարիքում մորից սովորել են արաբերեն և գյուղատնտեսական հմտություններ։
Երբ լրացել է Լեյլայի 16 տարեկանը, բաասիստ կուսակցական գործիչների գլխավորությամբ գեներալ Ահմադ Հասան ալ Բաքրը տապալել է նախագահ Աբդ ար Ռահման Արիֆին։ 1960-ական թվականների վերջին Լեյլան և Չիյակոն նոր ռեժիմի դաժանության վերաբերյալ ստեղծել են պամֆլետներ։ Դրանց թվում էր նաև նոր առաջնորդ Սադդամ Հուսեյնը, որը համարվում էր քրդական ազգայնականության գլխավոր թշնամիներից մեկը։
1970 թվականին նա անցել է Քուրդիստանի ուսանողների միության և Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության շարքերը[1]։
1974 թվականին Լեյլա Քասըմը, սովորելով Բաղդադի համալսարանում, մեղադրվել է նախագահ Սադդամ Հուսեյնի վրա հարձակման փորձի մեջ։ Նրան ձերբակալել են, տանջել և վերջապես 1974 թվականի մայիսի 12-ին, երկարատև ցուցադրական դատական գործընթացից հետո, կախաղան է բարձրացվել։ Կախաղան բարձրացնելու գործընթացն ուղիղ եթերով հեռարձակվել է Իրաքի ողջ տարածքում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.