From Wikipedia, the free encyclopedia
Անտուան Լորան Լավուազիե (ֆր.՝ Antoine Laurent de Lavoisier, ɑ̃twan lɔʁɑ̃ də lavwazje, օգոստոսի 26, 1743[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1][4][5] - մայիսի 8, 1794[1][2][3][…], Կոնկորդի հրապարակ, Առաջին ֆրանսիական հանրապետություն), ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն այրման թթվածնային տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիրն է։
Անտուան Լորան Լավուազիեն ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ ուսումնասիրել քիմիա և ֆիզիկա։ Նրա քիմիական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են օդի ու ջրի բաղադրությունների և այրման ու շնչառության շարժընթացներում օդի ունեցած դերի բացահայտման հարցերին։ Հաստատել է, որ օդը բաղկացած է այրմանը և շնչառությանը նպաստող բաղադրիչից, որն իր հերթին, միանալով տարբեր նյութերի հետ, առաջացնում է թթու։ Այդ հատկության շնորհիվ նյութն անվանեց թթվածին՝ թթու ծնող։ Նա բացահայտեց նաև, որ ջուրը նույնպես ջրածնի թթվածնային միացություն է՝ չնայած այն ակնհայտ թթվածնայի հատկություն չունի։
Հաստատելով այրման թթվածնային տեսությունը՝ Լավուազիեն քիմիական գիտությունը դրեց գիտական հիմքերի վրա և կեղծ ֆլոգիստոնի տեսությունը փոխադրեց այրման թթվածնային տեսությամբ։
Նա մշակել է նաև քիմիական անվանակարգության սկզբունքները, Պիեռ Սիմոն Լապլասի հետ պատրաստել է առաջին սառցային կալորիմետրը և չափել մի շարք նյութերի այրման ջերմությունները։
1789 թվականին լույս է ընծայել իր «Տարրական քիմիայի դասագիրքը», որը գիտական քիմիայի առաջին ձեռնարկն էր։
Լավուազիեն գլխատվել է Հեղափոխական դատարանի որոշմամբ՝ մեղադրվելով ծխախոտի մթերման գործում թույլ տված խարդախության համար։ Այդ առիթով ֆրանսիացի մաթեմատիկոս Ժոզեֆ Լագրանժն ասել է. «Պահանջվեց ընդամենը մեկ ակնթարթ, որպեսզի կտրվեր այդ գլուխը, բայց հնարավոր է, որ հարյուրամյակը քիչ լինի նրա նմանը ստեղծելու համար»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.