Լանքասթեր

From Wikipedia, the free encyclopedia

Լանքասթերmap

Լանքասթեր (անգլ.՝ Lancaster, լատին․՝ Lancastria), քաղաք Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևմուտքում՝ Անգլիա երկրամասի Լանքաշիր կոմսությունում, որի առավել նշանակալի բնակավայրն է համարվում[1]։ Մինչև 1974 թվականը եղել է այդ կոմսության վարչական կենտրոնը։ Ընկած է Իռլանդական ծովի և նրա մեջ թափվող Լան գետի ափերին։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 52․234[2]։ Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1086 թվականին, «Ահեղ դատաստանի օրվա գիրք» («Domesday Book ») վերնագրով հայտնի ձեռագիր մատյանում[3], Loncastre անվանումով, որտեղ Lon-ը Լան գետի անվանումն է, castre-ն՝ հին անգլերեն cæster-ը կամ լատիներեն castrum-ը՝ բերդ, ռազմական ճամբար նշանակությամբ[4][5]։ Ըստ ավանդազրույցի՝ քաղաքը կառուցվել է հին հռոմեական լքված ճամբարի տեղում։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Լանքասթեր
անգլ.՝ Lancaster, լատին․՝ Lancastria
Զինանշան
Thumb

Thumb
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿոմսությունԼանքաշիր
ՀամայնքLancaster?
Առաջին հիշատակում1086
ԲԾՄ9 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն46 000 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ+44 1524
Փոստային ինդեքսLA1
Փոստային դասիչLA1
Thumb
Լանքասթեր (Միացյալ Թագավորություն)
Փակել
Thumb
Thumb

Լանքասթերի նավահանգիստը կարևոր դեր է խաղացել դեպի նոր հայտնաբերված Ամերիկա աշխարհամաս առաջին ուղևորությունների իրագործման, ստրուկների վաճառքի կազմակերպման, արդյունաբերական հեղափոխության ժամանակներում։

Լանքասթերի աչքի ընկնող պատմական կառույցներից են ռոմանական ոճով կառուցված ամրոցը, որը հիմնադրվել է 13-րդ դարում և հետագայում՝ Էլիզաբեթ Առաջինի օրոք զգալիորեն ընդլայնվել, միջնադարյան տաճարն ու եկեղեցին և Էշտոնի հուշահամալիրը, որը պատկերավոր կերպով անվանվում է հյուսիսային Թաջ Մահալ։

Լանքասթերյան տունը անգլիական թագավորական ընտանիքի մի ճյուղն է համարվում։ Այսօր էլ Լանքասթերի դքսությունն ընդգրկում է ընդարձակ կալվածքներ, որոնք պատկանում են Լանքասթերի դուքս հանդիսացող Չարլզ 3-րդին։

Քաղաքում զարգացած են մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, գործվածքեղենի, կոշկեղենի, կահույքի արտադրությունը[6]։ Գործում է Լանքասթերի համալսարանը։ Այստեղ է գտնվում նաև Քումբրիայի համալսարանի կամպուսներից մեկը։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.