From Wikipedia, the free encyclopedia
Լահիջան (պարս.՝ لاهیجان), քաղաք Իրանում՝ Գիլան նահանգում։ Հայտնի է որպես իսլամական աշխարհի զբոսաշրջային մայրաքաղաք[2]։ Քաղաքը Լահիջան շահրեստանի կենտրոնն է, Արևելյան Գիլանի ամենամեծ բնակավայրը, բնակչության թվով Իրանի 95-րդ քաղաքը։ Այն գտնվում է նախալեռներում, իսկ շրջակա բլուրները պատված են թեյի թփերով։ Քաղաքը գտնվում է Սեֆիդ գետից արևելք՝ 4 մետր բարձրության վրա։ Նախկինում քաղաքը եղել է ողջ նահանգի վարչական կենտրոնը (Դար ուլ Մուլք) և Գիլան Բիյահ-Պիշ շրջանի պատմական մայրաքաղաքը։
Բնակավայր | ||
---|---|---|
Լահիջան | ||
Երկիր | Իրան | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 4 մետր | |
Բնակչություն | 167 544 մարդ (2016)[1] | |
Հեռախոսային կոդ | 0141 | |
Պաշտոնական կայք | lahijan.ir(պարս.) | |
| ||
Բնական տեսարժան վայրերից պետք է առանձնացնել Շեյթան Կուհ լեռը, Լահիջան լճակը, Միր Սաֆա անտառապարկը, Սուստան լիճը, Ամիր Կալյայիե պահպանվող լիճը, որն ունի ավելի քան 1200 հա տարածք և գտնվում է Կասպից ծովի ափին՝ Լահիջանից 36 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այն բնակեցված է թռչունների, սողունների, ձկների և երկկենցաղների բազմաթիվ տեսակներով։
Քաղաքի պատմական հուշարձանները ներառում են Շեյխ Զահեդ Գիլանիի գերեզմանը, համամ Գոլշանը, Աքբարիյեի մզկիթը, Աղա Սեյեդ Ալի Քիի դամբարանը (Մուսա-Կազիմի հետնորդը) Լիյալման գյուղում, Շամս-ադ-Դինայի դամբարանը, Ամիր Շահիդի կամուրջը, Հաշթիի կամուրջը (աղյուսե կամուրջ)[3]։
Լահիջանի բնակիչների խոսակցական լեզուն գիլյակին է (բիահ-պիշ բարբառ), որը արտասանությամբ, բառերով և քերականական որոշ հատկանիշներով տարբերվում է գիլյակի Ռաշթից (բիահ-պաս)։ Բիահ-պիշ բարբառը տարբերվում է գալեշի բարբառից, որով խոսում են Գիլանի լեռնային շրջաններում[4]։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 101 073 մարդ, որոնք կազմում էին 34 497 տնտեսություն։ Լահիջանը Գիլանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Ռաշտից և Բանդարե Անզալիից հետո[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Բնակիչները հիմնականում գիլանցիներ են, որոնք խոսում են գիլաներեն և պարսկերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.