From Wikipedia, the free encyclopedia
Իրոկեզներ, հյուսիսամերիկյան հնդկացի ցեղերի խումբ։ Բնակվում էին այժմյան ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Զբաղվում էին հողագործությամբ և որսորդությամբ, իսկ 16-րդ դարից՝ մորթիների առևտրով։ Նրանց հնագույն սոցիալական կազմակերպությունը մայրիշխանական տոհմային կարգերի դասական օրինակ է։ Մոտ 1570 թվականին առաջացել է իրոկեզների ցեղերի միությունը, որը կարևոր դեր է խաղացել է 17-18-րդ դարերում Հյուսիսային Ամերիկայում գերիշխանության համար եվրոպական պետությունների մղած գաղութային պատերազմներում։ Այդ շրջանում Իրոկեզների մոտ եղել է ռազմական դեմոկրատիա։ 18-րդ դարի վերջին ԱՄՆ ջախջախել են իրոկեզների միությունը, բռնագրավել հողերը, իսկ նրանց բռնի բնակեցրել ԱՄՆ-ի և Կանադայի 16 շրջաններում։ Այժմ իրոկեզների մեծ մասը զբաղվում է գյուղտնտեսությամբ, որոշ մասը բանվորներ են։ Իրոկեզյան լեզուները պատկանում են խոկասիու լեզվաընտանիքին։ Իրոկեզների մեծամասնությունը համարվում է քրիստոնյա, սակայն զգալի մասը, փաստորեն, պահպանում է բնության ուժերի պաշտամունքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 463)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրոկեզներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.