From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի վուելտա (իսպ.՝ Vuelta a España), ամենամյա փողոցային բազմօրյա հեծանվարշավ, որը հանդիսանում է երեք գրանտ տուրերից մեկը։
Իսպանիայի վուելտա իսպ.՝ Vuelta a España | |
---|---|
Տեսակ | Հեծանվային մրցաշար |
Ծագման երկիր | Իսպանիա |
Ստեղծվել է | 1935 թվական |
Կարգավիճակ | Հանդիսանում է երեք գրանտ տուրերից մեկը |
Վայր | Իսպանիա և Անդորրա |
Vuelta a España Վիքիպահեստում |
Այն անցկացվում է Իսպանիայի և Անդորրայի տարածքում յուրաքանչյուր տարվա օգոստոս և սեպտեմբերի ամիսներին (սկսած 1995 թվականից, իսկ մինչ այդ կազմակերպվում էր մայիս ամսին)։ Առաջին մրցարշավը տեղի է ունեցել 1935 թվականին[1]։ Միայն երեք մրցավազք է տեղի ունեցել եվրոպական այլ երկրների տարածքում՝ 1997 թվականին Պորտուգալիայում, 2009 թվականին Նիդերլանդներում և Բելգիայում, 2017 թվականին Ֆրանսիայում։
Մրցաշարի առաջատարի համար նախատեսված է հատուկ գույնի շապիկ, որը նրան պետք է առանձնացնի այլ մրցարշավորդներից այնպես, ինչպես Տուր դը Ֆրանսի (դեղին շապիկ) և Ջիրո դը'Իտալիայի (վարդագույն շապիկ) մրցարշավների դեպքում է։ Իսպանիայի վուելտայի առաջատարի շապիկի գույնը փոխվել է մի քանի անգամ։ Կազմակերպիչները, ովքեր երկարատև դադարներից հետո վերականգնել են մրցարշավը, սովորաբար փոխել են շապիկի գույնը։ 1935 թվականից առաջատարի շապիկը եղել է նարնջագույն, 1941 թվականին այն փոխվել է սպիտակի և կիկին դարձել նարնջագույն 1942 թվականին։ 1945-1950 թվականներին առաջատարները հագել են սպիտակ շապիկ, որի վրա եղել է հորիզոնական կարմիր գիծ։ 1955 թվականին Տուր դը Ֆրանսի նմանությամբ շապիկի գույնը դարձել է դեղին[1]։ Բացառությամբ 1977 թվականի, երբ այն եղել է նարնջագույն, բոլոր տարիներին, այդ թվում 1998 թվականը շապիկը եղել է դեղին գույնի։ 1999 թվականից առաջատարի շապիկի գույնը փոխվել է ոսկեգույն երանգ։ Սակայն 2010 թվականին շապիկի գույն կրկին փոխվել է, և այժմ այն կարմիր գույնի է[2][3]։
ֆր.՝ Classement général - դասակարգում, որի համաձայն որոշում են մրցարշավի հաղթողին։ Դասակարգման առաջատարը հագնում է տարբերակող շապիկ։ Շապիկի կրման ավանդույթն ի հայտ է եկել 1935 թվականին անցկացված առաջին մրցման ժամանակ։ 2010 թվականից առաջատարի շապիկն ունի կարմիր գույն[4][5]։
իսպ.՝ Clasificación por puntos - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1945 թվականից։ Հաղթողը որոշվում է հավաքած միավորների քանակով, որոնք հավաքել է ավարտական փուլերում և միջանկյալ ավարտներում։ Այս հաշվարկը կատարվում է կարճ մրցարշավի համար։ Դասակարգման առաջատարը պետք է հագնի կանաչ գույնի շապիկ։
իսպ.՝ Gran Premio de la montaña - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1935 թվականից։ Հաղթողը որոշվում է հավաքած միավորների քանակով, որոնք հավաքել է լեռնային փուլերում և կոչվում է «լեռների թագավոր»։ Դասակարգման առաջատարը պետք է հագնի սպիտակ գույնի կապույտ կետերով շապիկ։
իսպ.՝ Classificació de la combinada - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1970 թվականից։ Հաղթողը որոշվում է գլխավոր, լեռնային և միավորային դասակարգումներում իր զբաղեցրած տեղերի լիագումարով։ Այս դասակարգման առաջատարը պետք է հագնի սպիտակ շապիկ։
իսպ.՝ Premi de la combativitat - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 2012 թվականից։ Այն տրվում է ամենաագրեսիվ մրցարշավորդին, ով դրսևորել է ամենամարտական ոգին ու թիմային, հարձակվող ուժ, խիզախություն, արիություն։ Հաղթողը ստանում է նախկին դասակարգման սպիտակ գույնի շապիկ և կարմիր համար։
իսպ.՝ Clasificación por equipos - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1935 թվականից։ Հաղթողը որոշվում է երեք մրցափուլերում ցույց տված լավագույն ժամանակ ունեցողըԴասակարգման առաջատարը ստանում է դեղին համար և հեծանվային դեղին գույնի պաշտպանիչ գլխարկ։ Համարը գրվում է սպիտակ գույնի շապիկի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.