Իսպանիայի հրապարակ (Մադրիդ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի հրապարակ (Մադրիդ) (իսպ.՝ Plaza de España (Madrid)), մեծ հրապարակ և հայտնի զբոսաշրջային վայր Մադրիդի կենտրոնում, Իսպանիայում։ Տեղակայված է Գրան Վիա փողոցի արևմտյան հատվածում։ Առանձնանում է Միգել դե Սերվանտեսի հուշարձանով և նրա հարակից երկու հանրահայտ երկնաքարերով։
Իսպանիայի հրապարակ (Մադրիդ) Plaza de España (Madrid) | |
---|---|
Միգել դե Սերվանտեսի հուշարձան | |
Երկիր | Իսպանիա |
Հրապարակի կենտրոնն առանձնանում է իսպանացի վիպասան, բանաստեղծ և թատերագիր Միգել դե Սերվանտեսի հուշարձանով, որը կերտվել է Ռաֆայել Մարտինես Սապատերո և Պեդրո Մուգուրուսա ճարտարապետների, ինչպես նաև Լորենցո Կուլլո Վալերա քանդակագործի կողմից։ Հուշարձանի մեծ մասը կառուցվել է 1920-1930-ական թվականներին։ Ավարտին է հասցվել 1956-1957 թվականներին քանդակագործի որդու՝ Ֆեդերիկո Կուլլո Վալերայի կողմից։
Սերվանտես արձանախմբի աշտարակի հատվածում տեղադրված է Սերվանտեսի քարե արձանը, որի հայացքն ուղղված է դեպի Դոն Կիշոտի և Սանչո Պանսայի բրոնզե արձանները։
Հրապարակի հարևանությամբ տեղակայված են Մադրիդի ամենաբարձր շենքերից երկուսը։ «Մադրիդի աշտարակը» (իսպ.՝ Torre de Madrid) կառուցվել է 1957 թվականին և ունի 142մ բարձրություն։ Մյուսը՝ «Իսպանական կառույցը» (իսպ.՝ Edificio España) ստեղծվել է 1953 թվականին և ունի 117մ բարձրություն[1]։
Այնտեղ է նաև Գալլարդո տունը (իսպ.՝ Casa Gallardo), որը կառուցվել է 1911-ին։ Համարվում է Մադրիդի Մոդեռն ճարտարապետական ոճի ակնառու օրինակներից մեկը։
Պլասա դե Իսպանիան նաև համանուն մետրոյի անունն է, որը տեղադրված է հրապարակի արևելյան անկյունում։ Սպասարկվում է Մադրիդի մետրոպոլիտենի L3 և L10 գծերով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.