From Wikipedia, the free encyclopedia
Իսլամական Կահիրե (արաբ․՝ قاهرة المعز), պատմական թաղամաս Եգիպտոսի ներկայիս մայրաքաղաքի կենտրոնում, միջնադարյան ամրոց։
Իսլամական Կահիրե | |
անգլ.՝ Islamic Cairo* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Եգիպտոս |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | (i), (v), (vi) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
Համար | 89 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 89 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Իսլամական Կահիրեն, որը հայտնի է նաև որպես «Միջնադարյան Կահիրե» կամ «Ֆաթիմյան Կահիրե» անվանումով, հիմնադրվել է 969 թվականին, որպես Ֆաթիմյան խալիֆայության պալատական համալիր։ Այդ ժամանակ տնտեսական և վարչական մայրաքաղաքը գտնվում էր հարևան Ֆուստատում։ Ֆուստատը կառուցել էր արաբական զորապետ Ամիր Իբն Ալ Ասը 641 թվականին Եգիպտոսի նվաճումից հետո և դարձրել նոր մայրաքաղաք։ Այստեղ էր տեղափոխվել վարչական կենտրոնը, որը նախկինում գտնվում էր Ալեքսանդրիայում։ Չնայած նրան, որ արաբները հիանում էին Ալեքսանդրիայի գեղեցկությամբ և հարստությամբ, որոշում են հիմնել նոր մայրաքաղաք Նեղոսի արևելյան ափին։ 750-868 թվականններին Եգիպտոսի մայրաքաղաքը եղել է Ալ Ասկարը, որը գտնվում էր Հին Կահիրեի տեղում։ Ահմադ Իբն Թուլունը կառուցել է Ալ Քաթան որպես Եգիպտոսի նոր մայրաքաղաք, որը պահպանվել է մինչև 905 թվականը։ 905 թվականի հունվարին, երբ Աբբասյանների զորքերը գրավեցին Եգիպտոսը, Ալ Քաթան կործանվեց։ Երկրորդ անգամ մայրաքաղաք դարձավ Ֆուստատը[1]։ 969 թվականին Ֆաթիմյանների զորքերը Ջավհար Աս Սակալիի հրամանատարությամբ Եգիպտոսը վերջնականապես նվաճեցին։ Նույն թվականին Ալ Մուիզի հրամանով Ֆուստատից ոչ հեռու սկսվում է խալիֆայության նոր մայրաքաղաքի՝ Ալ Կահիրեի շինարարությունը։ Քաղաքը կառուցվել էր խրախճանքների, հանդիսությունների և տոնակատարությունների համար, որոնց համար նախագծվել էր ընդարձակ հրապարակ և ձիարշավարան։ Կահիրեի կենտրոնում վեր էին խոյանում երկու շքեղ պալատ՝ Արևելյան և Արևմտյան։ Արևմտյան պալատից հարավ կառուցվել էր հռչակավոր Ալ Ազհարի մզկիթը։ Նոր մայրաքաղաքի կառուցման համար Ջավհար Աս Սակալից պահանջվել է չորս տարի։ 973 թվականին խալիֆ Ալ Մուիզը լքել է Մահդիայի խալիֆայության հին մայրաքաղաքը և հանդիսավոր կերպով մտավ նոր մայրաքաղաք՝ նշանավորելով ամենափայլուն շրջանը Ֆաթիմյան խալիֆայության պատմության մեջ[2]։
1169 թվականին Ֆուստատը կործանվեց, այն այրեցին խալիֆայության վեզիրի հրամանով՝ Ամորի Երուսաղեմցու քրիստոնեական բանակի նվաճումից խուսափելու համար։ Դրանից հետո Եգիպտոսի վարչական մայրաքաղաքը վերջնականապես տեղափոխվել է Կահիրե։
1250 թվականին գերի զինվորները կամ մամլուքները զավթեցին Եգիպտոսի իշխանությունը և կառավարեցին մինչև 1517 թվականը։ Նրանք ջախջախվեցին թուրքերի կողմից, երբ Կահիրեն գրավել է թուրք սուլթան Սելիմը I-ը։ Մինչև 16-րդ դարը Կահիրեում կային բազմաթիվ թաղամասեր բարձրահարկ շենքերով, որոնց առաջին երկու հարկերն օգտագործում էին առևտրային նպատակներով և կահ-կարասիի պահպանման համար։ Իսկ դրանցից բարձր հարկերը տալիս էին վարձակալությամբ[3]։
1798 թվականին քաղաքը գրավել է Նապոլեոնը։ 1798 թվականի հոկտեմբերի 21-ին ֆրանսիացիների դեմ ապստամբություն է սկսվել։ 1801 թվականին ֆրանսիացիները լքել են Եգիպտոսը։ 1831 թվականին թուրք զորահրամանատար Մուհամմադ Ալի փաշան ապստամբել է սուլթան Մահմուդ II-ի դեմ, Եգիպտոսն անկախացավ, իսկ Կահիրեն դարձավ նրա մայրաքաղաքը։ 1882 թվականին Եգիպտոսն օկուպացվեց Մեծ Բրիտանիայի կողմից, Կահիրեն ընկավ նրա ենթակայության տակ այնքան ժամանակ, մինչև Եգիպտոսն անկախություն ձեռք բերելը՝ 1922 թվականին։
Իսլամական Կահիրեի տարածքում են Իբն Թուլուն մզկիթը (ամենահինն ու ամենամեծը Կահիրեում), Ալ Հակիմի մզկիթը, աշխարհի ամենահին համալսարանը՝ Ալ Ազհարը, բազմաթիվ հնագույն մզկիթներ և շինություններ։ Ներկայումս պատմական այս թաղամասն իշխանության կողմից անտարբերության է մատնված և տուժում է կողոպտիչներից։ Ինչպես հայտնում է «Ալ Ահրամ Վիկլի» շաբաթաթերթը գտածոների գողությունները սպառնում են թաղամասի հետագա գոյատևմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.