Ինքնադիմանկար (Սարյան, 1942)
Մարտիրոս Սարյանի 1942 թվականին ստեղծած ինքնադիմանկար From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Ինքնադիմանկար», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1942 թվականին ստեղծած ինքնադիմանկարը։ Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Remove ads
Նկարագրություն
Հայրենական մեծ պատերազմի ամենածանր օրերին, 1942 թվականին Սարյանը ստեղծում է իր նշանավոր ինքնանկարներից մեկը։ Լուրջ դեմք, դիտողին ուղղված հատու հայացք, վրձինը բարձրացրած ձեռքի կամքով լի շարժում, գունային կառուցվածքի զուսպ հստակություն, ձևերի ամրություն, որոնց շնորհիվ դրսևորվում Է արվեստագետի նպատակադրումը, նկարիչ-քաղաքացու կերպարի գեղարվեստական բացահայտումը։
Տվյալներ
- «Ինքադիմանկար», 1942, կտավ, յուղաներկ, 100x73 սմ։ Հայաստանի ազգային պատկերասրահ
Նամականիշ
2005 թվականին՝ Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակին, թողարկվել է «Ինքնադիմանկարը» պատկերող նամականիշ (դիզայներներ՝ Ալբերտ Քեչյան, Էդուրադ Կուրղինյան, Կարապետ Աբրահամյան)[2][3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads