Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Իմերի Գրամվուսա (Գրամվուսա[1][2], հուն․՝ Ήμερη Γραμβούσα[3]), անմարդաբնակ[3] կղզի Հունաստանում, Էգեյան ծովում՝ Կրետեի հյուսիս-արևմտյան Գրամվուսա թերակղզու արևմտյան ափին։ Կղզում պահպանվել է վենետիկյան ամրոցը, ինչպես նաև շինությունների ավերակները, որոնք կառուցվել են այստեղ կրետացի ապստամբների և ծովահենների կողմից, որոնք 1821-1830 թվականների Հունաստանի ազատագրական պատերազմի ժամանակ հերթով վերահսկում էին կղզին։ Այժմ կղզին արևմտյան Կրետեի հայտնի տեսարժան վայրերից է։
Իմերի Գրամվուսա | |
---|---|
Տեսակ | կղզի և բնակավայր |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Kissamos Municipality? և Commune of Gramvoussa? |
Մասն է | Կրետե |
Երկարություն | 1,26 կմ |
Լայնություն | 1,16 կմ |
Մակերես | 0,722 կմ² |
35.61/23.58 |
Իմերի Գրամվուսա կղզու ամրոցը կառուցվել է 1579 թվականին՝ Կրետեի վենետիկյան տիրապետության ժամանակ՝ Օսմանյան կայսրությունից պաշտպանվելու համար։ Բերդը Վենետիկի ձեռքում մնացել է Կրետական պատերազմի (1645-1669) ողջ ընթացքում, որն ավարտվել է 1669 թվականի սեպտեմբերի 16-ին Կրետեի տարածքը թուրքերին հանձնելով։ Գրամվուսան՝ Սուդայի ամրոցը և Սպինալոնգա կղզի-ամրոցը մնացել էին վենետիկցիների ձեռքում[4]։ Այս երեք բերդերը պաշտպանում էին Վենետիկի առևտրային ուղիները, նաև ռազմավարական հենակետեր էին թուրքերի հետ նոր պատերազմի դեպքում[5]։
1691 թվականի դեկտեմբերի 6-ին Պելոպոնեսում պատերազմի ժամանակ Վենետիկի ծառայության մեջ գտնվող նեապոլիտացի դե լա Ջոկկան (de la Giocca) դավաճանեց վենետիկցիներին և մեծ գումարի դիմաց Գրամվուսան հանձնեց թուրքերին։ Օսմանյան օկուպացիայի տարիներին կրետացի ապստամբները բազմիցս գրավել են այս ամրոցը[6]։
1821 թվականի հեղափոխության հենց սկզբում բերդն ընկել է ապստամբների ձեռքը, բայց շուտով թուրքերը նորից գրավում են այն։ Բերդը գրավելու նոր փորձը, որն արվել է 1823 թվականին կղզու ժամանակավոր կառավարիչ Էմանուիլ Տոմբազիսի կողմից, անհաջող էր[7]։
1825 թվականի ամռանը կրետացիների 300 հոգանոց ջոկատը վերադարձավ Պելոպոնեսից։ Օգոստոսի 9-ին ապստամբները գրավեցին Գրամվուսա ամրոցը, որը նրանց հենակետն էր դարձել այսպես կոչված «Գրամվուսայի ժամանակաշրջանում»[8]։ Թուրքերը չկարողացան վերականգնել Գրամվուսայի վերահսկողությունը, սակայն արևմտյան Կրետեում ապստամբությունը ճնշվեց։
Գրամվուսան աստիճանաբար դարձավ ծովահենների գործունեության կենտրոնը՝ ուղղված թե՛ թուրքական և թե՛ եգիպտական նավերի, թե՛ տարածաշրջանում եվրոպական նավարկության դեմ։ Այս ժամանակաշրջանում կղզու բնակչությունն աճել է։ Այստեղ նույնիսկ կառուցվել է դպրոց[9] և եկեղեցի, որը ստացել է Գող Աստվածամոր անունը (հունարեն կլեֆտ բառով, որը նշանակում է գող և ապստամբ)[10]։
1828 թվականին եվրոպական տերությունների պնդմամբ կառավարիչ Իոանիս Կապոդիստրիասը, ով նոր էր ժամանել Հունաստան, առաջին հերթին ձեռնամուխ եղավ ծովահենության վերացմանը։ Գրամվուսա ուղարկվեց անգլո-ֆրանսիական էսկադրիլիա՝ կառավարական զորքերով Ալեքսանդրոս Մավրոկորդատոսի հրամանատարությամբ։ Բոլոր ծովահենների նավերը խորտակվել կամ գերվել են։
Կղզին անցավ կառավարության վերահսկողության տակ մինչև 1831 թվականը, երբ այն վերադարձվեց թուրքերին, քանի որ պատերազմի ավարտին Կրետեն մնաց սուլթանի տիրապետության տակ[10]։ 1878 թվականի Կրետեի ապստամբության ժամանակ ապստամբները չկարողացան գրավել բերդը հրետանու բացակայության պատճառով[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.