քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Իզոֆլուրան, միջոց` ինհալացիոն անզգայացման համար։ Օգտագործվում է թթվածնի համադրությամբ, ինչպես նաև թթվածնի և ազոտի ենթօքսիդի համադրությամբ՝ հատուկ անզգայացնող սարքավորումների օգնությամբ։ Ներկայումս հաճախակի փոխարինվում է սեվոֆլուրանով և դեսֆլուրանով, ինչպես նաև ոչ ինհալացիոն անզգայացման միջոցներով։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 26675-46-7 |
PubChem CID | 3763 |
DrugBank | DB00753 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.043.528 |
Անզգայացման արդյունավետությունն արագ է զարգանում (վիրաբուժական անզգայացման փուլը սկսվում է 7-10 րոպե հետո), ինհալացիայի դադարից հետո անզգայացման վիճակից վերականգնումը նաև կարճատև է։
Նախնական փորձերի ժամանակ իզոֆլուրանով անզգայացման բարձր արդյունավետություն է ցուցադրվում ուժեղ դեպրեսիայի դեպքում, որը նման է էլեկտրահաղորդիչ թերապիայի արդյունավետությանը՝ բայց ավելի քիչ կողմնակի ազդեցություններով[1]։
Նպաստում է մկանային ցավազրկմանը։
Դեղորայքը սովորաբար լավ ազդեցություն է թողնում։ Հնարավոր է առիթմիայի զարգացում, արյան ճնշման իջեցում։
Հակացուցված է ուղեղային ճնշման աճի, ինչպես նաև անամնեզում չարորակ հիպերթերմիայի դեպքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.