քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Իզոօկտան, 2, 2, 4- եռմեթիլպենտան, ալիֆատիկ շարքի հագեցած ածխաջրածին, (CH3)3CCH2CH(CH3)2։ Իզոօկտանը թափանցիկ, անգույն բենզինի հոտով հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -107,38 °C, եռմանը՝ 99,24 °C, խտությունը՝ 691,92 կգ/մ³։ Լուծվում է օրգանական լուծիչներում, անլուծելի է ջրում։ Առաջացնում է ազեոտրոպ խառնուրդներ բենզոլի և էթանոլի հետ։ Իզոօկտանի անտիդետոնացիայի հատկություններն ընդունված են օկտանային թվերի սանդղակի համար որպես 100 միավոր։ Ստացվում է դիիզոբուտիլեճի կատալիտիկ հիդրումից կամ իզոբուտանը իզոբուտիլենով ալկիլացնելով կատալիզատորների (BF3, AlCl3, խիտ H2SO4 և այլն) առկայությամբ։ Կիրառվում է ավիացիոն բենզինների արտադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 317)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.