Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Իզեհ (ايذه, հայտնի է նաև՝ Մալամիր, Իզաջ և Մալեմիր), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում՝ Խուզեստան նահանգում, Իզեհ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 119 399 մարդ (2016)[2][3]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Իզեհ | |||||
ايذه | |||||
Երկիր | Իրան | ||||
Օսթան | Խուզեստան | ||||
Շահրեստան | Իզեհ | ||||
Համայնք | Central District? | ||||
ԲԾՄ | 843 մետր | ||||
Պաշտոնական լեզու | պարսկերեն | ||||
Բնակչություն | 119,399[1] մարդ (2016) | ||||
Տեղաբնականուն | իզեհցի, իզեհցիներ | ||||
Ժամային գոտի | UTC+3:30 | ||||
Պաշտոնական կայք | izehpress.com | ||||
| |||||
Իրանի խորհրդարանի Իզեհի շահրեստանի պատգամավոր Հեդայաթոլլահ Խադեմին հաղորդում է, որ Իզեհ քաղաքի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի կապված տնտեսական խնդիրների հետ, որի հետևանքով, զոհվել է երկու հոգի, մի քանիսն էլ վիրավորվել են[4]։ Նրա տեղեկություններով պարզ չէ թե ով է կրակել՝ ցուցարարները թե իրավապահները[4]։
2022 թվականի նոյեմբերի 16-ին շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ Իզեհում գտնվող հասարակական շուկան ենթարկվում է զինված հարձակման, որի ժամանակ սպանվում և վիրավորվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, ինչպիսին է Կիան Փիրֆալակը[5][6]։
Քաղաքը գտնվում է Խուզեստանի հյուսիս-արևելքում, Զագրոսի արևմտյան բարձրադիր վայրում, ծովի մակարդակից 824 մետր բարձրության վրա[7]։ Իզեհը գտնվում է նահանգի վարչական կենտրոն Ահվազից մոտավորապես 120 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ Սպահանից 190 կիլոմետր հարավ-արևմուտք։
Իզեհն ունի շոգ ամառային միջերկրածովային կլիմա (Կյոպպեն Csa)` կիզիչ, առանց անձրևի ամառներով և հարմարավետ, որոշ չափով թաց ձմեռներով, ցուրտ և հաճախ ցրտաշունչ առավոտներով։ Իզեհում գարուն-ամառ ժամանակահատվածում գերակշռում է չափավոր մեղմ կլիման, սակայն ձմեռները ամենացուրտն են ամբողջ Խուզեստանում։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Իզեհում (1993-2005) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 24,0 | 24,0 | 29,0 | 35,4 | 42,0 | 46,0 | 46,6 | 45,8 | 42,6 | 37,8 | 32,0 | 27,2 | 46,6 |
միջին առավելագույնը (°C) | 14,2 | 15,9 | 19,3 | 25,4 | 32,9 | 39,1 | 41,4 | 41,7 | 37,5 | 31,1 | 22,1 | 16,9 | 28,1 |
միջին ջերմաստիճանը (°C) | 9,5 | 10,6 | 13,4 | 18,6 | 24,7 | 30,1 | 33,1 | 32,9 | 28,3 | 23,0 | 15,9 | 11,7 | 21,0 |
միջին նվազագույնը (°C) | 4,8 | 5,2 | 7,5 | 11,7 | 16,4 | 21,0 | 24,8 | 24,1 | 19,2 | 14,9 | 9,7 | 6,6 | 13,8 |
բացարձակ նվազագույնը (°C) | −6,8 | −3,8 | −0,4 | 1,6 | 7,6 | 12,0 | 18,8 | 14,6 | 13,6 | 5,2 | −1,2 | −1,0 | −6,8 |
տեղումների քանակը (մմ) | 154,5 | 106,9 | 121,0 | 63,5 | 11,8 | 0,6 | 1,1 | 0,6 | 0,1 | 6,8 | 84,6 | 142,6 | 694,1 |
Աղբյուր՝ [8] |
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 119 399 մարդ[9]։ Իզեհը բնակչությամբ Խուզեսթան օսթանի ութերորդ ամենախոշոր քաղաքն է[10]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Իզեհի բնակչությունը հիմնականում բաղկացած է բախտիարներից։
Իզեհը հայտնի է իր ամբարտակով և հնագույն հուշարձաններով, որոնք գտնվում են Կուլ-է Ֆարահում, Էշքաֆթ-է Սալմանում, Խոնգաժդարում, Թաղ-է Թավիլեհում, Շիր-է Սանգիում (Քարե Առյուծի գերեզմանոց), Շահսավարի ռելիեֆը, Խոնգ-է Քամալվանդում, Խոնգ-է Աջդարում, Խոնգ-է Յարալիվանդում, Ղալեսարդ գյուղում (Քալեսարդ) և Շեյվանդի ռելիեֆը։
Իզեհում կան նաև ապարների և օգտակար հանածոների հանքեր։ Բավական զարգացած է նաև հանքարդյունաբերությունը։
Իզեհը նշանակալի տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոն է։ Արտադրվող հիմնական արտադրանքը բրինձն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.