From Wikipedia, the free encyclopedia
Իզաբել դուշ Սանտուշ (պորտ.՝ Isabel dos Santos, ապրիլի 20, 1973[1], Բաքու, ԽՍՀՄ), անգոլացի ձեռնարկատեր, Անգոլայի երկրորդ նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշի ավագ դուստրը։ Անգոլայի և Ռուսաստանի քաղաքացի է[5]։
Իզաբել դուշ Սանտուշ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Անգոլա և Ռուսաստան |
Մայրենի լեզու | Angolan Portuguese? |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և բարձրաշխարհիկ հեղինակություն |
Ամուսին | Sindika Dokolo? |
Ծնողներ | հայր՝ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ[2], մայր՝ Tatiana Kukanova? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Isabel dos Santos Վիքիպահեստում |
«Ֆորբս»-ի վարկածով՝ Աֆրիկայի առաջին կին միլիարդատերն է[6]։ 2016 թվականին նրա անձնական կարողությունը ամսագրի կողմից գնահատվել է 3 միլիարդ ԱՄՆ դոլար[7]։
Իզաբել դուշ Սանտուշը ծնվել է Բաքվում՝ անգոլացի հեղափոխական, «MPLA» կուսակցության ակտիվիստ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշի և խորհրդային (ներկայումս՝ բրիտանական) քաղաքացի Տատյանա Կուկանովայի ընտանիքում[8]։ Սովորել է Լուանդայի պետական դպրոցում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո՝ 1979 թվականին, Իզաբելը մոր հետ տեղափոխվել է Լոնդոն և ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջ։ Այն ավարտելուց հետո ստացել է ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտացում և վերադարձել Լուանդա։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին։
2002 թվականին Իզաբելն ամուսնացել է Կոնգոյից արվեստի գործերի հավաքորդ Սինդիկա Դոկոլոյի հետ։ Ունեն երեք երեխա։
Վերջին քսան տարվա ընթացքում դուշ Սանտուշը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել եվրոպական ֆոնդային բորսաներում շրջանառվող մի շարք ընկերություններում։ 1990-ական թվականներին նա վերադարձել է Լոնդոնից, որպեսզի Լուանդայում միանա հորը և որպես նախագծի ինժեներ-մենեջեր սկսել է աշխատել «Urbana 2000»-ում։ Վերջինս «Jembas Group» ընկերության դուստր-ձեռնարկությունն էր, որը պայմանագիր էր կնքել քաղաքի մաքրության և ախտահանման հարցերի շուրջ[9]։ Դրանից հետո նա հիմնել է ավտոտրանսպորտային բիզնես։ Ռադիոկայանների օգտագործումը նրա համար ճանապարհ է հարթել ավելի ուշ հեռահաղորդակցությամբ զբաղվելու համար[10]։ Ավելի քան 20 տարի դուշ Սանտուշն ընդլայնել է իր բիզնես հետաքրքրությունները, ինչի արդյունքում մի շարք հոլդինգներ է հիմնել Անգոլայում և արտասահմանում՝ մեծ ներդրումներ անելով խոշոր կազմակերպություններում, մասնավորապես՝ Պորտուգալիայում[11]։ 2016 թվականի հունիսին Իզաբել դուշ Սանտուշը հոր կողմից նշանակվել է Անգոլայի «Sonangol» պետական նավթային ընկերության նախագահ[12], սակայն կարճ ժամանակ անց Անգոլայի նոր նախագահ Ժոաո Լոուրենկուն նրան ազատել է այդ պաշտոնից[13]։
2019 թվականի դեկտեմբերի 30-ին Լուանդայի նահանգային դատարանը վճիռ է կայացրել դուշ Սանտուշի, նրա ամուսնու և Մարիո Ֆիլիպե Մորեյրա Լեյտե դա Սիլվայի անձնական բանկային հաշիվների նախազգուշական խափանման մասին։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ գործարարները «Sodiam» ընկերության միջոցով գործարքներ են կատարել անգոլական կառավարության հետ, ինչի արդյունքում կառավարությունը կրել է 1,14 միլիարդ դոլարի վնաս[14]։ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Անա Գոմեշը Իզաբել դուշ Սանտուշի ֆինանսական գործողությունների առթիվ բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին (PGR) և Հարկային վարչության գործադիր տնօրենին (AT)՝ կապված դուշ Սանտուշի կողմից պորտուգալական «Efacec» ընկերության ձեռքբերման և «Sonangol» ընկերության անունից ենթադրվող ֆինանսական փոխանցումների հետ[15]։
Իզաբել դուշ Սանտուշը անգոլական «Unitel» խոշորագույն բջջային օպերատորի տնօրենների խորհրդի անդամ է և համասեփականատեր (25%, գնահատվող կարողությունը՝ շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլար), «Banco BIC» անգոլական բանկի համասեփականատեր (25%), պորտուգալական ակտիվները ներառում են «ZON Multimedia» կաբելային հեռուստատեսության ցանցի բաժնետոմսերի 15%-ը և երկրի գլխավոր բանկերից մեկի՝ «Banco BPI»-ի շուրջ 20%-ը։
Քննադատները խոսում են Իզաբել դուշ Սանտուշի կարողությունների ոչ թափանցիկ ծագման մասին, մեղադրում են նախագահի ընտանիքին Անգոլայի բնակչության հաշվին հարստանալու մեջ։ Դուշ Սանտուշի ներկայացուցիչները, ընդհակառակը, պնդում են, որ անգոլական ընկերությունների ներդրումները եվրոպական բիզնեսում թափանցիկ են[16]։
Դուշ Սանտուշի հիմնադրամները վերջին տարիներին․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.