From Wikipedia, the free encyclopedia
Իդա Մաք-Քինլի (անգլ.՝ Ida Saxton McKinley, հունիսի 8, 1847[1][2][3], Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4] - մայիսի 26, 1907[1][2][3], Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4]), ԱՄՆ նախագահ Ուիլիամ Մաք-Քինլի կինը և ԱՄՆ առաջին տիկին 1897 թվականից մինչև 1901 թվականը։
Իդա Մաք-Քինլի | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և նախագահ |
Ծննդյան օր | հունիսի 8, 1847[1][2][3] |
Ծննդավայր | Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4] |
Վախճանի օր | մայիսի 26, 1907[1][2][3] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | James Asbury Saxton?[5] |
Մայր | Kate Dewalt?[5] |
Ամուսին | Ուիլիամ Մաք-Քինլի |
Զավակներ | Katherine McKinley?[2] և Ida McKinley?[2] |
Ինքնագիր | |
Իդան ծնվել է Օհայո նահանգում, բանկիր Ջեյմս Սաքստոնի և Քեթրին Դեուոլթ-Սաքսթոնի ընտանիքում։ Նրա պապը՝ Ջոն Սաքսթոնը, 1815 թվականին հիմնել է կանտոնի առաջին թերթը՝ The Repository-ը[6][7]։
Ուիլյամ Մաք-Քինլին, 27 տարեկան հասակում, ամուսնացել է Իդա Սաքստոնի հետ[8]։ Հարսանիքից հետո զույգը ապրել է հարսնացուի ծնողների տանը։
Ունենալով փխրուն և նյարդային բնավորություն, տիկին Մաք-Քինլին վերջնականապես կոտրվեց իր մոր և երկու մանկահասակ երեխաների մահից։ Նրա մոտ էպիլեպսիայի նոպաներ են եղել, և նա լիովին կախվածություն է ունեցել ամուսնուց[9]։ Նրա նոպաները երբեմն տեղի են ունեցել աշխարհիկ միջոցառումներում, օրինակ՝ Մաք-Քինլիի առաջին պարահանդեսում՝ մարզպետի պաշտոնում։ Մինչև կյանքի վերջ լինելով հաշմանդամ՝ նա միշտ եղել է հողաթափերով։
Իդան և Ուիլյամը ունեցել են երկու երեխա (երկուսն էլ մահացել են մանուկ հասակում).
Նախագահ Մաք-Քինլին նախազգուշական միջոցներ է ձեռնարկել իր կնոջ համար։ Ավանդույթի համաձայն, պաշտոնական ճաշերին նա նստած էր նրա կողքին, այլ ոչ թե սեղանի մյուս ծայրին։ Հեռագրեր ստանալիս նա նստած էր նրա կողքին[10]։ Իդայի բոլոր պարտականությունները ստանձնել է Ջեննի Տաթլ Հոբարտը՝ փոխնախագահ Գարեթ Հոբարտի կինը։
Միսիս Մաք Քինլին 1901 թվականին ամուսնու հետ մեկնել է Կալիֆոռնիա, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով Սան Ֆրանցիսկոյում տուրը չեղյալ է հայտարարվել[11]։
1901 թվականի սեպտեմբերին Բուֆալոյում իր ամուսնու սպանությունից հետո Իդա Մաք Քինլին կորցրել է ապրելու կամքը։ Ամուսնու հուղարկավորությանը նա ներկա չի գտնվել։ Իր կյանքի մնացած վեց տարիները քույրն էր հոգ տանում նրա մասին։ Իդա Սաքստոն Մաք-Քինլին մահացել է 1907 թվականի մայիսի 26-ին Օհայոում[12]։
Տունը, որտեղ Իդան անցկացրել է մանկությունը, պահպանվել է։ Բացի այդ, պահպանվել է այն տունը, որտեղ Մաք-Քինլիի ամուսիններն ապրել են 1878-1891 թվականներին[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.