կազմակերպություն From Wikipedia, the free encyclopedia
Իրանի Իսլամական Հանրապետության ձայն (պարս.՝ صدا و سيمای جمهوری اسلامی ايران, Sedā va Sima-ye Jomhūrī-ye Eslāmī-ye Īrān, անգլ.՝ Islamic Republic of Iran Broadcasting, IRIB), Իրանի պետական հեռուստառադիոընկերություն[1][2]։ Հիմնվել է 1926 թվականին, իսկ 1958 թ. ստեղծվեց առաջին հեռուստաալիքը։ Մինչ 1979 թ. անվանվում էր «Իրանի ազգային հեռուստառադիո»[3]։
Ընկերությունը ունի ութ ազգային հեռուստաալիք, 30 նահանգային հեռուստաալիք, չորս միջազգային լրատվական ալիք և վեց արբանյակային ալիքներ, ներառյալ անգլերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով։ ԻԻՀՁ նաև ունի ութ համազգային ռադիոկայաններ և միջազգային ծառայություն։
ԻԻՀՁ գրասենյակներ ունի աշխարհի 17 երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում։ Միջազգային ծառայությունը հեռարձակվում է 27 լեզուներով, ընդ որում նաև հայերեն[4]։
ԻԻՀՁ-ին են պատկանում 1975 թ. հիմնադրված «Սուրուշ Պրեսս» հրատարակչությունը, որը հրատարակում է Սուրուշ, Սուրուշ Կուդական, Սուրուշ Նոջավան, Սուրուշ Ջավան և Սուրուշ Բանովան ամսագրերը։ Նաև ընկերության կազմի մեջ են «Ջամեջամ» օրաթերթը և «Սիմա Ֆիլմ» կինոստուդիան։ Ընկերությունը Տարեկան արտադրում է 5000 ժամ հեռուստաշոու, 300 ֆիլմ, 20 հազար թոպե անիմացիոն ֆիլմեր։
Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը 2004 թվականից զբաղեցնում է Էզաթոլլա Զորղամին։
Իրանի Իսլամական Հանրապետության Ձայնի ազգային հեռուստաալիքները հասանելի են նաև Հայաստանի որոշակի տարածքում՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, Արցախում և Երևանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.