From Wikipedia, the free encyclopedia
Ժվանեց (ուկրաիներեն՝ Жванець), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Կամենեց-Պոդոլսկիի շրջանում, Մոլդովայից Ուկրաինա տանող նախկին առևտրական ճանապարհի վրա։ Հիմնադրվել է 1431 թվականին։
Գյուղ | |||||
---|---|---|---|---|---|
Ժվանեց | |||||
ուկրաիներեն՝ Жванець | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Մարզ | Խմելնիցկիի մարզ | ||||
Շրջան | Կամենեց-Պոդոլսկիի շրջան | ||||
Համայնք | Kamianets-Podilskyi Raion? | ||||
Հիմնադրված է | 1431 թ. | ||||
Մակերես | 2995[1] կմ² | ||||
ԲԾՄ | 159 մետր | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն-մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն | ||||
Բնակչություն | 1 529[2] մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 32365 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BX / 23 | ||||
Պաշտոնական կայք | w1.c1.rada.gov.ua/pls/z7502/A005?rf7571=36096 | ||||
| |||||
Չճշտված տվյալներով Ժվանեց գյուղում բնակվում էր 1 529 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 2995 կմ²։
XVII դ. 70-ական թթ. Ժվանեցում հիմնադրվում է հայկ. գաղութ (100 ընտանիք)։ Գաղթելով Մոլդովայից, Վալախիայից, մասամբ նաև Հայաստանից և հաստատվելով Ժվանեցում՝ հայերն զբաղվել են արհեստներով ու առևտրով։ 1672–99-ին, թուրքական տիրապետության ժամանակ, թողել են Ժվանեցը և վերադարձել թուրքերի հեռանալուց հետո։ Ավերվածի փոխարեն կառուցել են պարսպապատ նոր եկեղեցի։ 1768-ին, թուրքերի հարձակման ժամանակ, հայերն ստիպված նորից են լքել իրենց բնակավայրը և հաստատվել Կամենեց-Պոդոլսկում։ Հետագայում նրանց մի մասը վերադարձել է Ժվանեց։ Գաղութը քայքայվել է XIX դ. սկզբներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.