ֆիլմ, 1980 From Wikipedia, the free encyclopedia
«Ժլատը» (ֆր.՝ L'Avare), ֆրանսիական կինոկատակերգություն՝ նկարահանված 1980 թվականին։ Ֆիլմի ռեժիսորներն են Լուի դը Ֆյունեսն ու Ժան Ժիրոն։ Կինոնկարի սցենարի հիմքում ընկած է ֆրանսիացի կատակերգակ Մոլիերի համանուն պիեսը։
Ժլատը ֆր.՝ L'Avare | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | կինոկատակերգություն[1] |
Թվական | 1980 և մարտի 27, 1980[2] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ժան Ժիրո[1][3][4] և Լուի դը Ֆյունես[1][4] |
Պրոդյուսեր | Քրիստիան Ֆեշներ |
Սցենարի հեղինակ | Ժան Ժիրո և Լուի դը Ֆյունես |
Դերակատարներ | Լուի դը Ֆյունես[3][4], Միշել Գալաբրյու, Կլոդ Ժանսակ, Բեռնար Մենեզ, Անն Կոդրի, Գաել Լեգրան, Ժորժ Օդուբեր, Գի Գրոսսո, Անրի Ժենե, Էրվե Բելոն[3][4], Մադլեն Բարբուլե, Մաքս Մոնտավոն, Միշել Մոդո, Միշլին Բուրդե, Պիեռ Օսեդատ և Քլեր Դյուպրե[5] |
Օպերատոր | Էդմոն Ռիշար |
Երաժշտություն | Ժան Բիզե |
Կինոընկերություն | Les Films Christian Fechner |
Տևողություն | 120 րոպե |
MPAA վարկանիշ | 0+ |
ԿինոՊոիսկ | ID 95357 |
L'Avare (1980 film) Վիքիպահեստում |
Հարպագոնը շատ հարուստ մարդ է, որը, սակայն, տառապում է հիվանդագին ժլատությամբ։ Իր ողջ ունեցվածքը՝ ոսկեդրամները, նա թաքցնում է սնդուկի մեջ, որը հորել է այգում։ Վերջինիս հանդեպ Հարպագոնը խիստ ուշադիր է, որպեսզի յուրայինները հանկարծակի չգտնեն այն։ Նրա կծծիությունից տառապում են ոչ միայն ծառաները, որոնք ցնցոտիներ են հագնում ու աշխատում են երկու հոգու փոխարեն, այլև իր սեփական զավակները։ Էլիզային, ով Հարպագոնի դուստրն է, հայրը ցանկանում է կնության տալ հարուստ ծերունի Անսելմեին միայն այն պատճառով, որ վերջինս հրաժարվել է օժիտից։ Որդու՝ Կլեանտի համար հայրը գտել է մի որբևայրի տարիքով կնոջ։ Միաժամանակ երկու երեխաների սրտերը արդեն ուրիշներին է պատկանում։ Էլիզան սիրում է Վալերին, ով մի անգամ փրկել է նրա կյանքը։ Իսկ Կլեանտը սիրում է տակավին երիտասարդ Մարիանային, ով հարուստ չէ և ապրում է մոր հետ միասին։ Հույս չփայփայելով իրենց հորից, զավակները որոշում են կայացնում ինքնուրույն կազմակերպել իրենց հարսանիքները՝ առանց հոր համաձայնության։ Էլիզան գաղտագողի նշանվում է Վալերի հետ։ Կլեանտը որոշում է կայացնում գումար խնդրել հարազատնեից, որպեսզի ամուսնանա Մարիանայի հետ, երբ հանկարծ պարզ է դառնում, որ Հարպագոնն ինքն է որոշել ամուսնանալ նրա հետ և արդեն պայմանավորվել է աղջկա մոր հետ։ Իրավիճակը փրկում է Կլեանտի ծառան՝ Լյաֆլեշը, որը հայտնաբերում է Հարպագոնի սնդուկը և դրա օգնությամբ համոզում Հարպագոնին, որպեսզի որդուն ամուսնացնի Մարիանայի հետ։
Դերասան | Դեր |
---|---|
Լու դը Ֆյունես | Հարպագոն |
Միշել Գալաբրյու | Ժաք |
Կլոդ Ժանսակ | Ֆրոզինա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.