հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ժենյա Մկրտումյան (հուլիսի 10, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2016, Երևան, Հայաստան[1]), հայ դերասանուհի։
Ժենյա Մկրտումյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1948 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2016 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Երեխա(ներ) | Մայա Մարգարյան |
Դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին է և երգչուհի Մայա Մարգարյանի մայրը։
Ավարտել է Մոսկվայի Լենինի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, 1972 թվականին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան, Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի է։
Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաև մի շարք հեռուստատեսային ներկայացումներում։ 2011 թվականից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Կարգին սերիալ» հումորային նախագծում[2]։
Մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 26-ին,Երևանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.