From Wikipedia, the free encyclopedia
Ժան Մելիե (ֆր.՝ Jean Meslier, հունիսի 15, 1664[1][2], Մազերնի - հունիսի 17, 1729, Էտրեպինյի), ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, ուտոպիստ կոմունիստ։
Ծնվել է | հունիսի 15, 1664[1][2] Մազերնի |
---|---|
Մահացել է | հունիսի 17, 1729 (65 տարեկան) Էտրեպինյի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուղղություն | աթեիզմ և Ազատամտականություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, քահանա և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Jean Meslier Վիքիպահեստում |
1689 թվականից եղել է գյուղական քահանա։ Մելիեի հայացքները շարադրված են «Կտակ» աշխատությունում (հրատարակված 1864 թվականին)։ Մելիեն առաջինն էր, որ մեխանիստական մատերիալիզմը հանգեցրեց մարտնչող մատերիալիզմին, փորձեց նրան հաղորդել սոցիալ-քաղաքական արմատականություն՝ դառնալով 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիզմի նախահայրը։ Մատերիայի և դրա բացարձակ կեցության ու ինքնաշարժման կարողություն ունենալու գաղափարից Մելիեն բխեցնում էր իրականության վերաբերյալ կրոնական պատկերացումների մերժումը։ Խիստ քննադատել է սոցիալական անհավասարության ու անարդարության վրա հիմնված հասարակարգը, որի հիմքը համարում էր մասնավոր սեփականությունը։ Անհավասարության ու բռնության դեմ զինված պայքարը նա համարում է օրինական ու բարոյական հեղափոխությունը, ըստ Մելիեի, ժողովրդի գործն է, նրա ազատագրության, մասնավոր սեփականության վերացման միակ միջոցը։ Մելիեն բռնության հաղթահարումը զուգորդում էր կրոնի հոգեոր բռնության հաղթահարման անհրաժեշտության հետ։ Մարտնչող մատերիալիզմի դիրքերից նա մերժեց կրոնի հիմնական դոգմաները, վեր հանեց կրոնի սնանկությունը, նրա սոցիալ-քաղաքական էությունը, փորձեց ցույց տալ, որ պետությունն ու եկեղեցին ժողովրդի նյութական և հոգևր կեղեքման գործիք են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.