ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Բլոկ Ժան Ռիշար (ֆր.՝ Jean-Richard Bloch, մայիսի 25, 1884[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա - մարտի 15, 1947[1][2][3][…], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող, հրապարակախոս։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ 1921 թվականից[4]։
Ժան-Ռիշար Բլոկ ֆր.՝ Jean-Richard Bloch | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա |
Վախճանվել է | մարտի 15, 1947[1][2][3][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 1-ին շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Bloch |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան, քաղաքական գործիչ, գրող, դրամատուրգ, վիպասան և գրական քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Լ'Յումանիտե |
Ամուսին | Marguerite Bloch? |
Զավակներ | Ֆրանս Բլոկ-Սերազին, Claude Bloch?, Marianne Bloch-Milhaud? և Michel Bloch? |
Ազգականներ | Frédéric Sérazin? |
Jean-Richard Bloch Վիքիպահեստում |
Բլոկ Ժան Ռիշարը 1910 թվականին հիմնադրել է «Ազատության ճիգ» պարբերականը։ Իր հոդվածներում պաշտպանել է առաջավոր արվեստը։ «Ափ» (1912) նովելների ժողովածուում քննադատել է շովինիզմը, «․․․ Եվ ընկերություն» (1917) վեպում տվել է բուրժուազիայի աստիճանական անկումը, «Բեռնատար նավի վրա» (1924), «Քրդական գիշեր» (1925) վեպերում պատկերել է աշխատավորների ճակատագիրը։ 1923 թվականից Ռ․ Ռոլանի հետ ղեկավարել է «էրոպ» հանդեսը, Լ․ Արագոնի հետ հիմնադրել «Се soir» (1937) թերթը։ Նրա քննադատական և հրապարակախոսական գործերը հրատարակվել են «Կառնավալի վերջը» (1920), «Դարի ճակատագիրը» (1931) և «Կուլտուրայի վերածնունդը» (1936) հոդվածների ժողովածուներում։ 1934 թվականին մասնակցել է սովետական գրողների համագումարին։ Ֆրանկոյական խռովության օրերին եղել է Իսպանիայում, «Իսպանիա, Իսպանիա» (1936) գրքում քննադատել ֆաշիզմն ու այն անտեսող տերություններին։ Ֆաշիստական օկուպացիայի տարիներին անցել է ընդհատակ, մասնակցել Դիմադրության մամուլի աշխատանքներին։ Հրատարակած «Մատնված Ֆրանսիայից դեպի զինված Ֆրանսիան» (1949) գիրքն արժանացել է խաղաղության ոսկե մեդալի։ ժամանակակից լեգենդների հիման վրա գրել է պիեսներ («Վերջին տիրակալը», 1926)։ Մոսկվայում հրատարակել է «Տուլոն» (1943) դրաման, որը պատմում է ֆրանսիացի հայրենասերների հակաֆաշիստական պայքարի մասին։ Եղել է Հայաստանում, իր տպավորությունները հրատարակել «էրոպ» հանդեսում։ Հայաստանի մասին գրել է նաե «Շոգեքարշ JNC 15» կինոսցենարը։ Պատերազմից հետո ընտրվել է ֆրանսիական հանրապետության խորհրդի անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.