«ժաննա դ'Արկ» (անգլ.՝ Joan of Arc), ամերիկական պատմական ֆիլմ՝ նկարահանված 1948 թվականին։ Ֆիլմի հեղինակը Վիկտոր Ֆլեմինգն է, սցենարի հեղինակն է Մաքսվել Անդերսոնը։
Սյուժե
Ֆիլմը պատմում է ֆրասնիական Հարյուրամյա պատերազմի հերոսուհու՝ Ժաննա դ'Արկի մասին։ Նա վստահ էր, որ ուղարկված էր Աստծո կողմից ՝ փրկելու համար Ֆրանսիան Անգլիայից։
Դերերում
- Ինգրիդ Բերգման — ժաննա դ'Արկ
- Ֆրանսիս Սալլիվան — Պիեր Կոշոն
- Քերոլ Նեշ — կոմս Լյուքսեմբուրգ
- Ուրորդ Բոնդ — Էտյեն դ'Բինյոլ
- Շեպերդ Ստրադուիկ — հայր Մասյե
- Ջին Լոկհարդ — Ջորջ Տրեմույ
- Ջոն Էմերի — դուքս Անալսոն
- Լեյֆ Էրիկսոն — Ժան դ'Դյունուա
- Սեսիլ Քելլուեյ— 'Ժան լ'Մեստր
- Խոսե Ֆերեր — Կարլ VII
- Սելենա Ռոիլ — Իզաբել դ’Արկ
- Ռոբերտ Բերրատ— Ժակ դ'Արկ
- Ջեմմի Լայդոն — Պիեր դ'Արկ
- Ռուեն Բրուսկ —Ժան դ'Արկ
- Ռոման Բոեն — Դյուրան Լասկար
- Այրին Ռիչ—Եկատերինա Ռոյերա
- Նեստոր Պայվի — Անրի Ռոյերա
- Ջոն Այրլենդ[ — կապիտան Ժան դ'Բուսսակ
- Հենրի Բրենդոն—կապիտան Ժիլ դ'Ռե
- Վիլյամ Կոնրադ — Գիյոմ Էրար
- Ջորջ Կուլուրիս — ս'ր Ռոբեր դ'Բոդրիկուր
- Ռասսել Սիմսոն — ծերունի
- [Ռիչարդ Դերր — Ժան դ'Մեց, ժաննայի համախոհ
- Ալեն Նապյե — դուքս Ուորիկ
- Թեյլոր Հոլմս —Ջոն, եպիսկոպոս
- Ջորջ Զուկկո — ոստիկան Կլերվո
- Ֆրանկ Ապուլի — Նիկոլյա Ուպվիլ
- Ֆրեդերիկ Վորլոկ — դուքս Բեդֆորդ
- Հերբերդ Ռուդլի — Իսամբարդ դ'լաՊիեր
- Դեննիս Հոյ — ս'ր Վիլյամ Գյասդեյլ
- Ռիչարդ Նեյ —Շարլ Բուրբոն
Քննադատական ընկալում
Ֆիլմի վերաբերյալ ժամանակակից քննադատների հիմնական դիտարկումներից մեկն այն է, որ նկարահանումների ժամանակ Բերգմանը 33 տարեկան էր, գրեթե կրկնակի մեծ, քան պատմական հերոսուհին։ Շվեդ դերասանուհին ավելի ուշ՝ 39 տարեկանում իտալական ֆիլմում 1954 թվականին կատարում է իր դերը Giovanna d’Arco al rogo: Սակայն գրաքննադատները 1948 թվականին այս փաստին քննադատորեն չեն մոտեցել. այս ժամանակաշրջանում մեծահասակ դերասանուհիները հաճախ էին դեռահասների դերեր խաղում։ Այս երևույթը բավական տարածված էր ոչ միայն ամերիկյան ֆիլմերում, օրինակ, քսանչորսամյա Ջենիֆեր Ջոնսը 1943 թվականին «Բերնադետտի երգը» ֆիլմի համար ստացել է «Օսկար»՝ որպես լավագույն դերասանուհի։ ԽՍՀՄ-ում միևնույն ժամանակ Յանինա Ժեյմոն 37 տարեկանում խաղացել է 16 տարեկան Մոխրոտի դերը։
Որոշ գրախոսներ քննադատում էին ֆիլմը սյուժեի դանդաղ ընթացքի և զարգացման համար։ Ըստ նրանց` ֆիլմը լի էր երկխոսություններով[6][7]։ Այս կարծիքին էր հիմնականում ժամանակակից քննադատ Լեոնարդ Մելտինը։ Նրա խոսքերով` ֆիլմում քիչ են տեսարանային և սյուժետային հատվածները[8]։
Անվանակարգեր և մրցանակներ
Չնայած վարձույթի վնասին և քննադատների կարծիքներին՝ ֆիլմը առաջադրվել է մի շարք անվանակարգերում է ստացել մի քանի մրցանակ.
- ԱՄՆ Ֆիլմերի քննադատների ազգային խորհրդի մրցանակ
- 1948 թվականին «10 լավագույն ֆիլմ» անվանակարգ[10]
- 1949 թ. Ամերիկյան կինեմատոգրաֆիայի ակադեմիայի մրցանակ («Օսկար»)
- «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում (Խոսե Ֆերրեր)
- « Բեմադրող ռեժիսորի լավագույն աշխատանք (գունավոր ֆիլմ)» անվանակարգում (Ռիչարդ Դեյ,Քեյսի Ռոբերտս, Յոզեֆ Քիշ)
- «Լավագույն մոնտաժ» անվանակարգում (Ֆրենկ Սալլիվան)
- «Դրամատիկական կամ երգիծական ֆիլմերում լավագույն երաժշտություն» անվանակարգում «Հյուգո Ֆրիդխոֆեր»
- «Լավագույն օպերատորական աշխատանք (գունավոր ֆիլմ)» անվանակարգում (Ժոզեֆ Վալենտայն, Վիլյամ Սկալլ, Ուինտոն Խոուկ)
- «Հագուստի լավագույն դիզայն (գունավոր ֆիլմ)» անվանակարգում (Դոտորի Ժենիքս Բարբարա Կարինսկա)
- Հատուկ մրցանակ ֆիլմի պրոդյուսեր Վոլտեր Վագներին
- 1950թ. «Բեմբի» պրեմիա Գերմանիայում
- Երկրորդ' տեղ «'Լավագույն կանացի դերակատար» անվանակարգում (Ինգրիդ Բերգման)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.