From Wikipedia, the free encyclopedia
Թփեր, ծառանման բույսերի տեսակներից մեկը։ Ցածրահասակ (ոչ ավելի, քան մի քանի տասնյակ սանտիմետր բարձրությամբ), գլխավոր բուն չունեցող բազմամյա բույս է` խիստ ճյուղավորված փայտացած ծիլերով։
Ի տարբերություն թփուտների, որոնք, ըստ Ռաունկիերի, ֆաներոֆիտ են, թփերի կենսաձևը քամեֆիտն է։
Սովորաբար թփերը փռված և բարձրանման բույսեր են։
Ծիլի կյանքի տևողությունը ոչ ավելին է, քան 5-12 տարի, բայց կոճղարմատները կարող են շատ ավելի երկար ապրել (սովորական հապալասենին՝ մինչև երկու հարյուր տարի)։ Իր չափերով կոճղարմատը կարող է գերազանցել վերերկրյա մասը, օրինակ՝ հապալասի մրտենականի մոտ հասնում է երեք մետրի։
Թփերի ծիլերի վրա լավ նկատելի է տարեկան աճի սահմանը՝ ընկած երիկամային թեփուկները սպիանում են (հապալասենի սովորական, հապալասի մրտենական, լոռամրգի)։
Թփերը տարածված են տունդրայում, ճահիճների վրա, փշատերև անտառներում, բարձր լեռներում։
Վարդերի շատ տեսակներ աճում են` ձողերին փաթաթվելով, իսկ որոշները կարող են ձևավորվել մասրենուց և աճել հողում առանց որևէ օգնության։ Գոյություն ունեն նաև, այսպես կոչված, «գորգ վարդեր», որոնք աճում են հողածածկույթի վրա[1]։ Ցածրաաճ գիհին սովորաբար հանդիպում է որպես մշտադալար բույսեր[2]։ Չմենու մի շարք տեսակներ տարածվող դեկորատիվ բույսեր են[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.