From Wikipedia, the free encyclopedia
Transparency International, կոռուպցիայի դեմ պայքարի և ամբողջ աշխարհում կոռուպցիայի մակարդակի ուսումնասիրման համար նախատեսված ոչ կառավարական միջազգային կազմակերպություն։ Transparency International-ի միջազգային շարժումը հիմնադրվել է 1993 թվականին Բեռլինում։ Դրա հիմնադիրներն է Համաշխարհային բանկի Արևելյան Աֆրիկայի գծով նախկին տնօրեն Պետեր Այգենը։ Այս պահին կազմակերպության մասնաճյուղերը գործում են աշխարհի ավելի քան 100 երկրներում[2]։
Թրանսփարենսի ինթերնեշնլ | |
---|---|
Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և Միջազգային կազմակերպություն |
Երկիր | Գերմանիա |
Հապավում | TI |
Հիմնադրված | փետրվարի 9, 1993 |
Գլխադասային գրասենյակ | Բեռլին, Գերմանիա |
Գլխավոր քարտուղար | François Valérian?[1] |
Ղեկավար | Patricia Moreira? |
Հիմնադիր | Peter Eigen?, John Githongo?, Jeremy Pope?, Kamal Hossain?, Obiageli Katryn Ezekwesili? և Dolores Español? |
Կայք | transparency.am |
Կազմակերպությունը հրապարակում է կոռուպցիայի վերաբերյալ տարբեր հետազոտություններ, այդ թվում՝ Համաշխարհային կոռուպցիայի բարոմետրը և Կոռուպցիայի ընկալման ինդեքսը։ Transparency International-ն ունի Գերմանիայում գրանցված ոչ կառավարական ասոցիացիայի իրավաբանական կարգավիճակ։ Բեռլինի գրասենյակը կազմակերպության գլխավոր մասնաճյուղն է։ Նրա անդամների թիվը մի քանի մարդուց հասել է ավելի քան 100 ազգային բաժանմունքների, որոնք զբաղվում են այդ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարով[3]։ Transparency International-ը հաստատել է 2017 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային բաժանմունքի հավատարմագրման բացակայության փաստը։
Ըստ Global Go To Think Tank-ի 2016 թվականի զեկույցի՝ Transparency International-ն «աշխարհի լավագույն ուղեղային կենտրոններ (ոչ ԱՄՆ-ում)» կատեգորիայում 100-ից զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ «աշխարհի լավագույն ուղեղային կենտրոններ (ԱՄՆ-ում և ԱՄՆ-ից դուրս)» կատեգորիայում 150-ից՝ 27-րդ տեղը։
2014 թվականի դեկտեմբերին կազմակերպության վարչության նախագահ է ընտրվել Խոսե Ուգասը՝ Պերուի նախկին հատուկ պետական դատախազը։ Խոսե Ուգասը պատասխանատվության է ենթարկել կոռուպցիայի մեջ մեղադրավող մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների։ Ավելին, նա հիմնական դեր է խաղացել Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի և Պերուի ազգային հետախուզության նախկին ղեկավար Վլադիմիր Մոնտեսինոսի դեմ կոռուպցիայի գործում[4]։
Կոռուպցիայի ընկալման ինդեքսը (Corruption Perception Index) ամենամյա ինդեքս է, որը չափում է տարբեր երկրներում կոռուպցիայի ընկալման մակարդակը։ Transparency International-ը տարեկան կազմում է «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը», որն արտացոլում է տարբեր երկրների պետական սեկտորում կոռուպցիայի ընկալման մակարդակը գործարարների և վերլուծաբանների կողմից՝ 100 միավորի սանդղակով։
Ինդեքսը կազմվում է փորձագետների կողմից՝ գործարար շրջանակում անցկացված հարցումների տվյալների հիման վրա։ Հարցումներն անցկացնում են անկախ փորձագիտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են պետական կառավարման կամ գործարար միջավայրի վերլուծությամբ։ Transparency International-ի փորձագետները գնահատում են տեղեկատվության յուրաքանչյուր աղբյուրի մեթոդաբանությունը՝ համոզվելու, որ այն համապատասխանում է որակի ստանդարտներին[5]։
Transparency International-ի ռուսական բաժանմունքը գոյություն ունի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ- Ռ Կենտրոն» («ԹԻ-Ռ» Կենտրոն) ինքնավար ոչ առևտրային կազմակերպության տեսքով, որը ստեղծվել է 1999 թվականին[6]։ 2000 թվականի հոկտեմբերին այն դարձել է Transparency International միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպության հիմնադրման պահից մինչև 2014 թվականի ամառը նրա գլխավոր տնօրենը հանդիսացել է Ելենա Պանֆիլովան։ 2014 թվականի դեկտեմբերին Պանֆիլովան ընտրվել է Transparency International միջազգային շարժման փոխնախագահ, սակայն 2017 թվականի հոկտեմբերին հեռացել է այդ պաշտոնից՝ մնալով «ԹԻ-Ռ Կենտրոն»-ի վարչության նախագահ[7][8]։ 2014 թվականի ամռանից «ԹԻ-Ռ Կենտրոն»-ի գլխավոր տնօրենն է Անտոն Պոմինովը։
«Հակակոռուպցիոն հետազոտությունների և նախաձեռնությունների Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Ռ-ի կենտրոն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության կողմից ներառվել է «օտարերկրյա գործակալի գործառույթ իրականացնող շահույթ չհետապնդող կազմակերպությունների» ռեեստրում։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ- Ռ» հակակոռուպցիոն կենտրոնները բացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Բառնաուլում, Վլադիմիրում, Կալինինգրադում և Վելիկի Նովգորոդում[9]։
Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարի դրա մոնիթորինգի խնդիրների կատարման համար «Transparency International - Ռուսաստան» կենտրոնը գործում է ստորև ներկայացված ուղղություններով՝
Այդ նպատակներին հասնելու համար «Transparency International - Ռուսաստան» կենտրոնը մշակում և իրականացնում է հակակոռուպցիոն նախագծեր, որոնցից շատերը լայն լուսաբանում են գտնում ԶԼՄ-ներում։
Վերջին տարիների ընթացքում կենտրոնի առավել նկատելի և արդյունավետ արշավներից կարելի է նշել «Ոստիկանության մասին օրենքում 5 պարզ փոփոխություններ» առցանց արշավը[10], որի արդյունքում ակտիվիստների առաջարկած փոփոխություններից երկուսը (ոստիկանների կողմից կրծքանշան կրելը և ձերբակալվածի զանգի իրավունքը) արտացոլվել են «Ոստիկանության մասին» 2011 թվականի օրենքի եզրափակիչ տեքստում[11]։ Բացի դրանից, «Transparency International - Ռուսաստան» կենտրոնը «Ոստիկանության մասին» օրենքի իրականացման նկատմամբ իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ակտիվորեն հասարակական վերահսկողություն է իրականացնում։ 2012 թվականին Ռուսաստանի ամբողջ տարածքում «Transparency International - Ռուսաստան» կենտրոնը երիտասարդական իրավապաշտպան շարժման և «Ռուս լրագրող» ամսագրի հետ միասին անցկացրել է «Փաստաթղթերի ստուգման օր» ցույցը, որի ընթացքում հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների մոտ կրծքանշանի առկայություն, վկայականի առկայություն և այն ներկայացնելու պատրաստակամություն, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ քաղաքավարության ընդհանուր մակարդակ և վերաբերմունք[12]։ 2013 թվականին տեղի է ունեցել «Բաժանմունքների ստուգման օր» նմանատիպ ցույցը, որը նվիրված է եղել բաժանմունքներում ոստիկանության աշխատակիցների աշխատանքի մակարդակի վերահսկմանը[13]։
«Transparency International - Ռուսաստան» կենտրոնն իրականացնում է ռուս պետծառայողների և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եկամուտների և գույքի վերաբերյալ տեղեկությունների ակտիվ մոնիթորինգ, ամենամյա և նախընտրական հակակոռուպցիոն հայտարարագրերի համեմատություն, հաղորդում է ապօրինի հարստացման դեպքերի մասին։ 2011 թվականին սկսված «Դեկլարատոր» նախագիծը իրենից ներկայացրել է պատգամավորների, պաշտոնյաների, դատավորների, տարածաշրջանային իշխանության ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնության այլ պետական մարմինների եկամուտների և ունեցվածքի մասին մշտապես համալրվող տվյալների ամենախոշոր բազան։
Հակակոռուպցիոն կենտրոնները քաղաքացիների ընդունելություն են իրականացնում «Կոռուպցիայի հակազդման և վարչական խոչընդոտների հաղթահարման» հարցերով։ Օգտագործվող գործիքներ են՝ իրավաբանական անձաց իշխանության մարմիններ դիմելը, իրավաբանական խորհրդատվությանը, դատարան, դատախազություն և իշխանության մարմիններ դիմումներ կազմելու օգնությունը։ Դրանից բացի, շուրջօրյա առցանց ընդունարանը հասանելի է «Transparency International - Ռուսաստան» կենտրոնի «Հակակոռուպցիոն ամսագրի» կայքում[14]։
Transparency International-ի միջազգային հետազոտությունների արդյունքների տարածան հետ մեկտեղ, «Transparency International - Ռուսաստան» կենտրոնը Ռուսաստանում անցկացնում է իր համառուսաստանյան և տարածաշրջանային հետազոտությունները։ 2012 թվականին Մոսկվայի և Մոսկվայի մարզի շուկայի օրինակով կենտրոնի աշխատակիցների կողմից հարցումների հիման վրա հաշվարկվել է կաթի մանրածախ գնի մեջ դրված կոռուպցիոն ծախսերի մոտավոր բաժինը[15]։
Լինելով արդարադատության նախարարության կողմից հավատարմագրված փորձագետ՝ «Transparency International - Ռուսաստան» կենտրոնն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության նորմատիվ իրավական ակտերի և դրանց նախագծերի անկախ հակակոռուպցիոն փորձաքննություն։
2010 թվականին Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը և «Transparency International - Ռուսաստան» կենտրոնը մասին հիմնել են հակակոռուպցիոն քաղաքականության Նախագծա-ուսումնական լաբորատորիա (ՀՔ ՆՈՒԼ), որի բազայի վրա գործում են բանավիճային ակումբ և ուսանողների համար հակակոռուպցիոն քաղաքականության ամառային դպրոց, ինչպես նաև ռեսուրսային կենտրոն, որը կոռուպցիայի հակազդման խնդիրների վերաբերյալ գրականություն և նյութեր է պարունակում։
Կենտրոնի այլ նախագծերից են՝
2017 թվականի սեպտեմբերին Լեռնային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Լիտվինենկոն հայց էր ներկայացրել «Transparency International - Ռուսաստան»-ի դեմ՝ պահանջելով հերքել կոռուպցիոն սկանդալի մասին տեղեկատվությունը, որում նա իբր ներգրավված է եղել։ Դատարանը պաշտպանել է հայցվորի կողմը և որոշել, որ «Transparency International - Ռուսաստան»-ը պարտավոր է Լիտվինենկոյին փոխհատուցել 1 մլն ռուբլու բարոյական վնաս։ 2019 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ կազմակերպությունը մինչ այսօր այդպես էլ չի վճարել տուգանքը[18]։
Ղազախստանում «Transparency International»-ի ազգային բաժանմունքն ստեղծվել է 1999 թվականի սեպտեմբերի 16-ին և գրանցված է որպես «Թրանսփարենսի Ղազախստան» հասարակական հիմնադրամ[19]։ Առաջին գործադիր տնօրեն է նշանակվել Սերգեյ Զլոտնիկովը[20]։
Թրանսփարենսի Ղազախստանը, կանոնադրության համաձայն, ունի հիմնադիրներ, որոնք կազմում են Հիմնադիրների ընդհանուր ժողովը՝ կառավարման բարձրագույն մարմինը։ Հիմնադիրների ընդհանուր ժողովն ընտրում է Հոգաբարձական խորհուրդը, որը կառավարման և վերահսկողության մշտապես գործող կոլեգիալ մարմին է, որը բաղկացած է ոչ ավելի, քան 5 հոգուց։ Հոգաբարձական խորհրդի գլխավոր խնդիրներից է հիմնադրամի գործադիր մարմնի՝ գործադիր տնօրենի նշանակումը և նրա գործունեության նկատմամբ վերահսկողությունը[21]։
Կոռուպցիայի հակազդեցության համար Թրանսփարենսի Ղազախստանն իրականացնում է.
2004 թվականին Թրանսփարենսի Ղազախստանը թողարկել է տնտեսական և իրավաբանական մասնագիտությունների ուսանողների համար նախատեսված «Կոռուպցիայի հակազդման հիմունքները» դասագիրքը[22], որը մշակվել է Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովի, Ղազախստանի Գերագույն դատարանի նախագահ Կայրաթ Մամիի, պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, Հանրապետության Սահմանադրական խորհրդի նախկին անդամ, այժմ՝ Ղազախստանի Հանրապետության 6-րդ գումարման խորհրդարանի՝ Մաժիլիսի պատգամավոր Սվետլանա Բիչկովայի կողմից[23]։
2014 թվականից Թրանսփարենսի Ղազախստանն աշխատանքներ է տանում հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված «Հակակոռուպցիոն կրթություն դպրոցականների համար» դասագրքի մշակման ուղղությամբ[24]։
Թրանսփարենսի Ղազախստանը կազմակերպել է «Հակակոռուպցիոն դպրոց», որը տեղի է ունեցել 2014 թվականին Ալմաթիում[25] և 2016 թվականին երկու մարզային կենտրոններում՝ Կարագանդայում[26] և Ակտաուում[27]։ Դպրոցի ծրագիրը ներառում է մի շարք դասընթացներ և սեմինարներ ղազախստանցի և միջազգային փորձագետների մասնակցությամբ, ինչպես նաև իրավիճակների մոդելավորում և բիզնես խաղեր։
Թրանսփարենսի Ղազախստանը, հանդիսանալով Թրանսփարենսի Ինթերնեշլի ազգային բաժանմունքը, ամեն տարի ղազախերենով և ռուսերենով հրապարակում է Կոռուպցիայի ընկալման ինդեքսը[28], ինչպես նաև Համաշխարհային կոռուպցիայի բարոմետրը[29] և «Կորպորատիվ հաշվետվությունների թափանցիկություն. անդրազգային ընկերությունների գնահատում» հետազոտությունը։
Բացի այդ, ազգային բաժանմունքն իրականացնում է նաև իր հետազոտությունները։ 2016 թվականին հրապարակվել է նախարարությունների և ակիմատների ինտերնետ-ռեսուրսների հասանելիության մոնիթորինգը։ Այն բացահայտել է ռուսերեն և ղազախերեն տեղեկատվության ոչ նույնական ծավալը[30]։
Միաժամանակ, 2016 թվականին դիտարկվել է քաղաքացիների՝ Հասարակական խորհուրդների միջոցով որոշումների կայացման հնարավորությունը։ Հանրային խորհուրդներն ստեղծվել են Ղազախստանում «Հանրային խորհուրդների մասին» օրենքի ընդունումից հետո։ Հանրային խորհուրդները խորհրդատվական-խորհրդակցական և դիտորդական մարմիններ են, որոնք ձևավորվում են նախարարություններին և ակիմաթներին կից՝ ոչ առևտրային կազմակերպությունների և քաղաքացիների հետ համատեղ։ Մոնիթորինգում Թրանսփարենսի Ղազախստանը դրսևորել է հետաքրքրությունների կոնֆլիկտ։
2012 թվականին Ղազախստանի ազգային բաժանմունքն իրականացրել է դատարանների թափանցիկության հետազոտություն[31], որը պարզել է, որ դատարանի այցելուները, ընդհանուր առմամբ, բավարարված են դատարանի աշխատանքով (լավ՝ 35%, միջին՝ 49%): Ամենից շատ նրանց բավարարում են դատարանի աշխատանքի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են դատավորի վարքագիծը՝ 73%, գործավարության դատավարական նորմերի պահպանումը՝ 70%։ Կոռուպցիայի մակարդակը միջին հաշվով գնահատվում է 4,7/10 միավոր[32]։
2009 թվականին Թրանսփարենսի Ղազախստանը նախաձեռնել է հակակոռուպցիոն իրավական կենտրոնի ստեղծում երկու քաղաքներում՝ Ալմաթիում և Նուր-Սուլթանում[33]։ Կենտրոնում մշտական հիմունքներով աշխատել են պրոֆեսիոնալ իրավաբաններ, որոնք, քննելով քաղաքացիների գործերը, օգնել են նրանց գտնել իրենց խնդիրների լուծման լավագույն ուղիները, օգնել են դիմումներ, բողոքներ, դիմումներ գրել պետական մարմիններին։ Կենտրոնը նաև ուղեկցող նամակներ է ուղարկել պետական մարմիններին՝ հանգամանքների իրավական գնահատականով։
2010 թվականի վերջին Ուկրաինայի կառավարությունը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ին մեղադրել էր «կոռուպցիայի ինդեքսի» վարկանիշը կեղծելու և Ուկրաինայում Յուլիա Տիմոշենկոյի կառավարության գործունեության վերաբերյալ աուդիտ անցկացնելու մեջ, ինչի հետևանքով Ուկրաինայի նոր ղեկավարությունը Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ անկախ փորձագետներ էր վարձել կրկնակի ստուգման համար։ Կազմակերպությունը կրկնակի ստուգումն անվանել է «վհուկների որս», թեև մեկ տարի առաջ մատնանշել էր Ուկրաինայում կոռուպցիայի մակարդակի ավելացումը 2009 թվականին (146-րդ տեղ)՝ 2008 թվականի համեմատությամբ (134-րդ տեղ)[34]։
2017 թվականի հունվարին Transparency International-ի քարտուղարությունը հաստատել է, որ իր տնօրենների միջազգային խորհուրդը 2017 թվականի հունվարի 10-ին որոշում է ընդունել իրեն զրկել ամերիկյան գործընկեր Transparency International USA-ից՝ Միացյալ Նահանգներում որպես ազգային ղեկավար իր հավատարմագրումից։ Transparency International USA-ը միացել է լիազորություններից զրկված մասնաճյուղերի թվին, որոնց թվում է նաև Transparency Croatia-ն։ Դիս-հավատարմագրման համար հաստատված հիմքը եղել է նախկին ղեկավարի և Transparency International միջազգային շարժման միջև փիլիսոփայության, ռազմավարության և առաջնահերթությունների տարբերությունների խորհրդի ճանաչումը։ Նաև հաղորդվել է, որ TIUSA-ն ԱՄՆ-ում դիտվում է որպես կորպորատիվ խումբ, որը ֆինանսավորվում է միջազգային կորպորացիաների կողմից։ MI ti-USA-ի բյուջեն տրամադրվել է Bechtel, Deloitte, Google, Pfizer ($ 50 000 և ավելի), Citigroup, ExxonMobil, Fluor, General Electric, Lockheed Martin, Marsh & McLennan, PepsiCo, PricewaterhouseCoopers, Raytheon, Realogy, Tyco ($ 25,000 - $ 49,999) և Freeport-McMoRan և Johnson & Johnson (մինչև $ 24999). TIUSA-ն ավելի վաղ ամենամյա կորպորատիվ մրցանակ էր շնորհել իր խոշոր կորպորատիվ հովանավորներից մեկին։ 2016 թվականին այդ մրցանակը բաժին է հասել Bechtel-ին[35]։
2015 թվականի ապրիլին TI-ն պաշտպանել էր Հիլարի Քլինթոնին 2012 թվականին ազնվության բնագավառում մրցանակ տալու իր ամերիկյան TIUSA-ի ղեկավարի որոշումը։ TI-ի հայտարարությունը հետևել է ազգային հանրային ռադիոյի զեկույցին, որում նշվել է, որ Բիլն ու Չելսի Քլինթոնը, ինչպես նաև Քլինթոնի հիմնադրամը «այնքան էլ ազնիվ չեն եղել»[36]։
«Անվստահության» պատճառով Խորվաթիայում TI-ի ղեկավարը 2015 թվականի նոյեմբերին որակազրկվել է կազմակերպության տնօրենների խորհրդի կողմից։ 2016 թվականին Խորվաթիայի ղեկավարի մի քանի առաջնորդներ վիճարկում էին ղեկավարի ընտրությունների օրինականությունը։ Նախագահը մեղադրվում էր գրառումների կեղծման, շահերի բախման և կազմակերպության 10 անդամների կամայական վտարման մեջ, որոնք դեմ էին կազմակերպության կանոնների խախտումներով անձնակազմի վարձմանը։ Խորվաթիայի մասնաճյուղի ղեկավարությունը, ի վերջո, հետ է կանչել նախագահի նշանակումը[37]։
Տարբեր ժամանակահատվածներում Transparency International-ը ինտենսիվ քննադատության է ենթարկվել կաշառակերությամբ զբաղվող ընկերություններից միլիոնավոր դոլարներ ընդունելու համար։ 2014 թվականին Siemens ընկերությունը Transparency International-ին տրամադրել է 3 միլիոն դոլար, ընդ որում, տվյալ ընկերությունը 2008 թվականին մեղավոր է ճանաչվել Հունաստանի, Նորվեգիայի, Իրաքի, Վիետնամի, Իտալիայի, Իսրայելի, Արգենտինայի, Վենեսուելայի, Չինաստանի և Ռուսաստանի տարածքում կաշառքների վճարման մեջ, ինչի համար վճարել է ավելի քան 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի տուգանք[38]։ Transparency International-ի քաղաքականությունը արգելում է կոռումպացված ընկերություններից գումար վերցնել։
2016 թվականի հունվարին վեճ է առաջացել Նոր Զելանդիայում TI-ի ղեկավարների շուրջ։ Բեռլինի TI շտաբ-բնակարանում կառավարման հարցերով տնօրենը փորձել է արգելափակել ղեկավարի խորհրդի նախագահի դեմ ներկայացված էթիկայի բողոքը, որպեսզի թույլ չտա, որ բողոքը լսվի Բեռլինի գրասենյակի կողմից։ Կառավարման հարցերով տնօրենը ներկայացրել է նաև Նոր Զելանդիայի դատարանի իրավասությունը վիճարկող աֆիդևիտը գործի քննության համար[39]։
2015 թվականի օգոստոսին TI-ի նախկին աշխատակից Աննա Բուցզոնին հրապարակավ խոսել էր այն հատուցման մասին, որի հետ նա և նրա գործընկերները բախվել էին այն բանից հետո, երբ մենեջերներին հայտնել էին Integrity Water TI ցանցում կասկածելի ֆինանսական գործարքների մասին։ Buzzoni նախագծի երկու պարտականությունները դադարեցվել են, և այն տեղափոխվել է իր կամքին հակառակ։ Նա հեռացել է TI-ից քիչ առաջ, երբ 2014 թվականի հունիսին ընդունվել էին ներքին իրազեկիչի ուղեցույցները[40]։
Transparency International-ի ֆինանսավորման աղբյուրները նշված են կազմակերպության կայքում[41]։ Դրանք պետական կազմակերպություններ են, ոչ պետական հիմնադրամներ և առևտրային կազմակերպություններ։ Կազմակերպությունը նաև դիմում էր կամավորական օգնությանը և ընդունում նվիրատվություններ անհատների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.