Թվիքս, շոկոլադե սալիկներ, որն արտադրում է Mars, Incorporated-ը։ Թվիքսը բաղկացած է երկու նեղ շերտերից, որոնք վերևից պատված են կաթնային շոկոլադով։ Թվիքսը սկզբից կոչվել է Raider, առաջին անգամ արտադրվել է 1968 թվականին Մեծ Բրիտանիայում։ 1979 թվականին շոկոլադե սալիկը ներմուծվել է ԱՄՆ «Թվիքս» անունով։ Անունը գալիս է անգլերեն երկու բառերից՝ «twin» (երկու, կրկնակի զույգ) և «biscuits» (թխվածքաբլիթ)։ Շատ եվրոպական երկրներում սալիկը արտադրվում էր Raider ապրանքանիշով։ Սալիկների անվան աստիճանաբար Թվիքս փոխվելուն նպաստում են նաև սպառողական աճող պահանջարկը և լրատրամիջոցների անդրադարձումները։ 2000-ական թվականներին վաճառքի հանվեցին Թվիքսի մեծ փաթեթներ՝ տարբեր միջուկներով. դրանք կոչվում էին Twixels։

Մինչև 2000-ական թվականները թվիքսի փաթեթավորումը

Նմուշակազմ

Ռուսաստանում մանրածախ առևտրում բատոնի փաթեթավորումը հետևյալ ձևերով էր

  • Twix — 55 գրամ
  • Twix Xtra— 82 գրամ
  • Twix minis— 184 գրամ

Բնորոշումներ

Thumb
Թվիքսի միջուկը
  • Պահպանման ժամկետը 8 ամսից մեկ տարի է
  • Պետք է պահել +5 °C-ից մինչև +22 °C-ը, օդի հարաբերական խոնավությունը չպետք է գերազանցի 70%-ը

Կառուցվածք

  • Շոկոլադ- շաքարավազ, կակաոյի յուղ, չոր կաթ, կաթնաշաքար, կաթնային յուղ, գոյացող էմուլսիա, վանիլին, յուղազերծված կաթ
  • Կարամել- գլյուկոզայի օշարակ, շաքարավազ, արմավենու յուղ, յուղազերծված կաթ, վանիլին, աղ
  • Թխվածք- ցորենի այլուր, հրուշակեղենի ճարպ, շաքարավազ, աղ, վանիլին

Տես նաև

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թվիքս (շոկոլադ)» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.