Թուրք-Իրանական պայմանագիր, 1639, կնքվել է Կասր–ե–Շիրինում, մայիսի 17-ին, 1623–39-ի թուրք–իրանական պատերազմից հետո (տես Թուրք–իրանական պատերազմներ XVI–XVIII դդ)։ Թուրք-Իրանական պայմանագրով մասնակի փոփոխություններով վերահաստատվեցին դեռևս 1555-ին Ամասիայում կնքված պայմանագրով նշված սահմանները։ Իրանը հրաժարվում էր Բաղդադի նկատմամբ հավակնությունից, պարտավորվում ավերել Հայաստանում գտնվող սահմանամերձ Կոթուրի, Մակուի և Մաղասաբերդի բերդերը։ Կողմերը պարտավորվում էին կանխել սահմանային փոխադարձ ասպատակությունները, պայմաններ ստեղծել առևտրական կանոնավոր ու ապահով երթևեկության համար։ Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Իրանի և Օսմանյան կայսրության միջև։ Հայաստանում երկու երկրների սահմանը սկիզբ էր առնում Ջավախքի լեռներից, իջնում մինչև Ախուրյանի և Արաքսի միացման վայրը, թեքվում արևմուտք, ապա Հայկական պարի ջրբաժան գծով՝ Մասիսների գագաթներով ձգվում մինչև Վասպուրականի լեռները, Զագրոսի լեռնաշղթայի վրայով անցնում թուրք–իրանական ներկա սահմանագծով։ Այս սահմանը անփոփոխ մնաց (բացառությամբ 1724–36-ի, երբ թուրքական զորքերը զավթել էին Անդրկովկասն ու Ատրպատականը) մինչև 1828-ը, երբ Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին։ Թուրք-Իրանական պայմանագրին հաջորդեց 80-ամյա խաղաղության մի շրջան, որը նշանավորվեց (մասնավորապես Արևելյան Հայաստանում) տնտեսական և մշակութային կյանքի որոշակի վերելքով։

Գրականություն

  • Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 262

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.