From Wikipedia, the free encyclopedia
Թորնթոն Ուայլդեր (անգլ.՝ Thornton Niven Wilder, ապրիլի 17, 1897[1][2][3][…], Մեդիսոն, ԱՄՆ[2] - դեկտեմբերի 7, 1975[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2]), ամերիկացի գրող։
Թորնթոն Ուայլդեր անգլ.՝ Thornton Niven Wilder | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեդիսոն, ԱՄՆ[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1975[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | դրամատուրգ, վիպասան, սցենարիստ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Եյլի համալսարան, Օբերլինի քոլեջ, Բերքլիի ավագ դպրոց, The Thacher School?, Davenport College? և Chefoo School? |
Ուշագրավ աշխատանքներ | The Bridge of San Luis Rey? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և Չիկագոյի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | thorntonwilder.com |
Thornton Wilder Վիքիպահեստում |
Ճանաչվել է «Կաբալա» (անգլ.՝ The Cabala, 1926) վեպով։ «Սուրբ Լյուդովիկոս արքայի կամուրջը» (The Bridge of San Luis Rey, 1927, Պուլիտցերյան մրցանակ, 1928) վիպակում և «Անդրոսցի կինը» (անգլ.՝ The Woman of Andros, 1930) վեպում, դիմելով պատմական անցյալին, Ուայլդերը փորձել է պարզել մարդկային էության մնայուն ու անփոփոխ հատկանիշները։ «Երկինքն իմ նշանակման վայրն է» (անգլ.՝ Heaven’s My Destination, 1934) վեպում, «Մեր քաղաքը» (անգլ.՝ Our Town, 1938, Պուլտիցերյան մրցանակ, 1938) պիեսում արտացոլել է ժամանակակից կյանքը։ Կենցաղային կատակերգության օրինակ է «Խնամախոսուհին» (1939) պիեսը։
1948 թվականին հրատարակվել է Ուայլդերի «Մարտյան իդոսներ» (անգլ.՝ Ides of March) նշանավոր վեպը։ 1967 թվականին, շուրջ 20-ամյա լռությունից հետո, Ուայլդերը հանդես է եկել սոցիալական և բարոյական հրատապ խնդիրներ առաջադրող «Ութերորդ օրը» (անգլ.՝ The Eighth Day) վեպով։ Գրողի հումանիզմի լավագույն արտահայտություններից է «Թեոֆիլ Նորթ» (անգլ.՝ Theophilus North, 1973) վեպը։
Ուայլդերի ստեղծագործությանը բնորոշ են ռեալիստական մեծ ընդգրկումներն ու փիլիսոփայական ընդհանրացումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.