Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիա «Թոնի» Քոլլեթ (անգլ.՝ Antonia «Toni» Collette, նոյեմբերի 1, 1972[1][2][3][…], Glebe, City of Sydney, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի թեկնածու «Վեցերորդ զգայարան» ֆիլմում դերի համար[5], «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակակիր «Թարայի Միացյալ Նահանգներ» սերիալում նույնականության դիսոցիացիոն խանգարումով տառապող կնոջ դերի համար[5]։
Թոնի Քոլլեթ անգլ.՝ Toni Collette | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1972[1][2][3][…] (52 տարեկան) |
Ծննդավայր | Glebe, City of Sydney, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա |
Կրթություն | Blacktown Girls High School? և Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ (1992) |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ընտրանի | Վեցերորդ զգայարան, The Black Balloon?, The Magic Pudding?, Blinky Bill the Movie?, Մերին և Մաքսը (մուլտֆիլմ), Mental?, Muriel's Wedding?, The Way, Way Back?, Jasper Jones?, Ruby Gillman, Teenage Kraken?, Էմմա և Փոքրիկ միսս Ճաճանչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Թոնի Քոլլեթը ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 1-ին Ավստրալիայում՝ Սիդնեյում, Բոբ և Ջուդի Քոլլեթների ընտանիքում։ Հայրը բեռնատարի վարորդ էր, իսկ մայրը՝ հասարակ ծառայող[6]։ Նա ուներ երկու եղբայր։ Տասնմեկ տարեկանում ձանձրույթից ձևացրել է, թե կույրաղիքի նոպա է սկսվել․ բժիշկները այնքան են վախեցել, որ հանել են կույրաղիքը, այն դեպքում, երբ հետազոտության արդյունքները ոչ մի վտանգավոր բան ցույց չեն տվել։
Թոնիի կարիերան սկսվել է «Մյուրիելի հարսանիքը» ֆիլմից․ Քոլլեթը այդ ֆիլմում խաղալիս 22 տարեկան էր, և, չնայած նրան, որ դա իր ընդամենը երրորդ դերն էր, քննադատները և հեռուստադիտողը այնքան տպավորված էին նրանով, որ ABBA-ի գեր երկրպագուհու դերի համար նա արժանացավ Ավտրալիայի կինոյի ինստիտուտի մրցանակի (Ավստրալիայի գլխավոր մրցանակ) 1994 թվականին։ Ընդհանուր առմամբ այդ մրցանակը Քոլլեթը ստացել է չորս անգամ։
Դերասանուհու հոլիվուդյան բարձունքը ապահովեց «Վեցերորդ զգայարան» միստիկ թրիլլերում մի մոր դեր, որի տղան մեռյալների էր տեսնում։ Այդ դերի համար Թոնին 1999 թվականին առաջադրվեց «Օսկար» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Այդ ֆիլմից հետո Թոնին հայտնվեց մի շարք հայտնի ֆիլմերում՝ ստանալով դրական կարծիքներ կինոքննադատների կողմից ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկ դերերի համար։ Ավելի շատ ճանաչված դարձավ կատարյալ տնային տնտեսուհի Քիթթի Բարլոուի իր փոքր դերը (միայն մեկ դրվագ Ջուլիանա Մուրի հետ) 2002 թվականի «Ժամեր» ֆիլմում։
2006 թվականին Թոնի Քոլլեթը խաղաց մի քանի ֆիլմերում, որոնցից փոքր դրամական և քննադատական հաջողություն բերեց «Փոքրիկ միսս Երջանկություն» ընտանեկան կատակերգությունը։
2003 թվական հունվարի 11-ին Քոլլեթը ամուսնացել է երաժիշտ Դեյվ Գալաֆասսիի հետ։ Նրանց դուստր Սեյջ Ֆլորենս Գալաֆասսին ծնվել է 2008 թվականի հունվարի 8-ին։ 2011 թվականի ապրիլի 22-ին զույգը որդի է ունեցել՝ Առլո Ռոբերտ Գալաֆասսին[7]։
«Թարայի Միացյալ Նահանգներ» սերիալի համար
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.