From Wikipedia, the free encyclopedia
Թոմ Ռոբ Սմիթ (անգլ.՝ Tom Rob Smith, փետրվարի 19, 1979[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող և սցենարիստ։
Թոմ Ռոբ Սմիթ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստասցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոսցենարիստ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սուրբ Ջոնի քոլեջ և Դալվիչ Քոլեջ |
Ժանրեր | crime literature? և թրիլեր |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Ben Stephenson? |
Կայք | tomrobsmith.com |
Ծնվել է 1979 թվականին հարավային Լոնդոնում՝ շվեդուհու և անգլիացու ընտանիքում։ Այնտեղ էլ անց է կացրել իր մանկությունը։
Սովորել է Դալվիչում 1987-1997 թվականներին[3]։ Ավարտել է Քեմբրիջի Սուրբ Հովհաննես քոլեջը։ 2001 թվականին մասնակցել Է Harper Wood Studentship ծրագրին, որն իր նպատակն է դարձել և ուսումը շարունակել Իտալիայի Փարվինի համալսարանում[4]։
Նա աշխատել է որպես հեռուստատեսության սցենարի խմբագիր և ինքն է գրել փոքր պատմություններ և սցենարներ։
2008 թվականին գրականության մեջ մեկնարկեց «Փոքրիկ 44» գրքով (Ռուսաստանում հրատարակվել է որպես «44-րդ երեխան» և «Համար 44»)՝ հետպատերազմյան Խորհրդային Միության մասին քրեական թրիլլեր։ Նրա համար առաջադրվել է մի քանի հեղինակավոր գրական մրցանակներ, որոնց թվում են Barry Award-ը, Յան Ֆլեմինգի պողպատե դաշույնը Մեծ Բրիտանիայի դատաբժշկական գրողների ասոցիացիայի կողմից և International Thriller Award-ը։
Վեպի էկրանավորման իրավունքի համար պայքարի մեջ են մտել մի շարք խոշոր կինոընկերություններ[5]։ 2015 թվականին շվեդ ռեժիսոր Դանիել Էսպինոզան նկարահանել է համանուն ֆիլմը, որը հակասական գնահատականների է արժանացել։ Հետագայում Սմիթը գրել է երկու շարունակություն՝ «Գաղտնի խոսք»[6] (ռուսերեն հրատարակությունում ՝ «Колыма») և «Գործակալ 6»։
Նա նաև «Լոնդոնի լրտեսը» դրամատիկ հեռուստասերիալի ստեղծողն ու սցենարի հեղինակն է, որն առաջին անգամ ցուցադրվել է BBC Two-ով 2015 թվականի նոյեմբերին[7]։
Սմիթը բացահայտ համասեռամոլ է։ Նրա զուգընկեր Բեն Սթիվենսոնը հեռուստատեսության խոշոր ղեկավար է[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.