Թոմաս Բրաուն
Բրիտանացի բժիշկ, բարոկկո դարաշրջանի անգլիական արձակի մեծագույն վարպետներից մեկը From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սըր Թոմաս Բրաուն (անգլ.՝ Sir Thomas Browne, հոկտեմբերի 19, 1605[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4] - հոկտեմբերի 19, 1682[5][1][2][…], Նորիջ, Անգլիա[4]), անգլիացի փիլիսոփա և բանաստեղծ։
Remove ads
Բրաունի ստեղծագործություններն արտահայտում են նրա խորը հետաքրքրությունը բնական աշխարհի հանդեպ, որն իր վրա է կրում Բակոնիան հարցման գիտական հեղաշրջման ազդեցությունը, մինչդեռ իր քրիստոնեական հավատքը քարոզում էր համբերատարություն և բարյացակամություն մարդկության հանդեպ հաճախ անհանդուրժողական դարաշրջանում։ Որպես անգերազանցելի գրական վարպետ, նրա աշխատանքներում հաճախակի են հղումները դասական և աստվածաշնչային աղբյուրներին։ Նրա գրական ոճը տարբերվում է ըստ ժանրի, արդյունքում վերածվում է հարուստ, ոչ սովորական արձակի։ Չնայած նա շատ անգամ նկարագրվել է որպես մելամաղձոտ մարդ, Բրաունի ստեղծագործությունները բազմիցս նաև բնութագրվում են սրամիտ և նուրբ հումորով։
Թոմասը ծնվել է 1605 թվականի հոկտեմբերի 19-ին Լոնդոնի Սբ. Միքայել եկեղեցում[9]։ Նրա հայրը Ափթոնում (Չեշայր) զբաղվում էր մետաքսի առևտրով։ Թոմասը դեռ երիտասարդ էր, երբ հայրը մահացավ, և նրան ուղարկեցին սովորելու Վինչեսթերի քոլեջ։ 1623 թվականին նա ընդունվեց Օքսֆորդի համալսարան։ Այնուհետև 1626 թվակականին Փեմբրոքի քոլեջն ավարտելուց հետո, սովորել է բժշկություն տարբեր մայրցամաքային համալսարաններում՝ ներառյալ Լեյդենը, որտեղ նա 1633 թվականին ստացավ բժշկական աստիճան։ 1637 թվականին Բրաունը հաստատվեց Նորվիչում, որտեղ ապրել և զբաղվել է բժշկությամբ մինչև իր մահը՝ 1682 թվականը։

Ռելիջիո Մեդիչի (Լոնդոն 1643 թ.) փիլիսոփայական հավատքի խոստովանություն, որը աչքի է ընկնում իր օրիգինալությամբ և գիտակությամբ, որը առիթ է դառնում նրան աթեիզմի մեջ մեղադրելու համար։
Remove ads
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads