ամերիկացի գրող, հոգեբան From Wikipedia, the free encyclopedia
Թիմոթի Ֆրենսիս Լիրի (անգլ.՝ Timothy Francis Leary, հոկտեմբերի 22, 1920[1][2][3][…], Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - մայիսի 31, 1996[5][1][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, հոգեբան, փսիխոդելային պրեպարատների կիրառման ակտիվ ջատագով, դրանց հետազոտություններին ուղղված փորձարկումների նախաձեռնող անդամ[8][9], հոգեբանական ЭВМ թեստերի ծրագրային ապահովման մշակողը՝ առաջին ինդեքսավորողներից մեկը[10]։
Թիմոթի Լիրի անգլ.՝ Timothy Francis | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մայիսի 31, 1996[5][1][2][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Celestis 01 |
Մասնագիտություն | հոգեբան, գրող և դերասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի պետական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Ալաբամայի համալսարան և Սուրբ խաչ քոլեջ |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, կայսերական ընտանիքի հիմնադրամ և Հարվարդի համալսարան[6] |
Ամուսին | Նենա ֆոն Շլեբրուգգե, անհայտ, անհայտ, Rosemary Woodruff Leary? և Barbara Chase? |
Համատեղ ապրող | Joanna Harcourt-Smith?[7] |
Զավակներ | Marlon Gobel?[7] |
Timothy Leary Վիքիպահեստում |
Թիմոթի Լիրին ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 22-ին Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս)։ Կրթություն է ստացել Ալաբամայի Բերկլիի համալսարանում։ 1960 թվականի գարնանից դասավանդել է Հարվարդի համալսարանում։
1957 թվականին հրապարակել է միջանձնային հարաբերությունների մասին իր պսիխոդիագնոստիկ մեթոդիկան (անգլ.՝ The Interpersonal Diagnosis of Personality)[11], այսպես կոչված «Լիրիի շրջան» (անգլ.՝ Leary Circle) կամ «Լիրիի թեսթը»[12], որը սահմանվում է որպես «անձի երկչափ ներկայացում, որը կազմակերպված է երկու հիմնական առանցքների շուրջ»[13] և որը մինչ օրս օգտագործվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից։
Լիրին իր սկանդալային ճանաչումը ձեռք է բերել փսիխոդելիկների ազդեցությունը մարդու փսիխիկայի և նյարդային համակարգի վրա ուսումնասիրության շնորհիվ, որը վեճերի առիթ է տվել։ Պսիխոդելիկները (և առաջին հերթին ЛСД) օրենքից դուրս են հայտարվել, երբ նրա ուսումնասիրություններն իրենց գագաթնակետին էին հասել[14]։ Լիրին ստիպված է եղել փորձերը դադարեցնել, բայց նա չի պատրաստվել հրաժարվել պսիխոդելիկներից և հանուն հետազոտությունների զոհաբերվել է մասնագիտական կարիերան և ակադեմիական գիտնականի հեղինակությունը։
Լիրիի այս սկանդալային համբավը հանգեցրել է նրա վաստակը լռության մատնելուն հոգեբանության այն ոլորտներում, որոնք հետագայում սկսեցին ասոցիացվել բոլորովին այլ անունների հետ։ Այսպես, նրա անունը պետք է արդարացիորեն լիներ Ռոջերսի, Բախի, Պերլզի, Բերնի և խմբակային թերապիայի այլ պիոներների անունների շարքում։ Կոմունիկացիոն խաղերի տեսության հիմունքները, նույնպես ի սկզբանե մշակել է Լիրին, իսկ այս տեսությունը հայտնի է դարձել Էրիկ Բերնի փոփոխված տարբերակով[15]։
Ինքնադրսևորման և անձնական աճի նորարարական գաղափարները, որոնցով ներծծված են Լիրիի վաղ շրջանի աշխատանքները, համընկնում են հումանիստական հոգեբանության ճանաչված առաջնորդների՝ Մասլոուի, Ռոջերսի, Շառլոտա Բյուլերի նորարարությունների հետ։ Դրանց թվին պետք է դասել նաև Լիրիին։ Հավանաբար դա կապված է այն բանի հետ, որ Լիրին միայն նախանշում էր բազմաթիվ հեռանկարային միտումներ, իսկ հետո առանց ֆրոյդյան ինքնաբզկտման «քմծիծաղով» նայում էր, թե ուրիշներն ինչպես են դրանք վերցնում և մշակում։
Լիրին մեծ ժողովրդականություն է վայելել հիպիական շարժման ծաղկման շրջանում։ Ժամանակի ընթացքում մամուլում նրան անվանել են «ЛСД-գուրու»։ Լիրին ակտիվորեն պրոպագանդել է պսիխոդելիկները, հանդես եկել դասախոսություններով և գրել մարդկային գիտակցության սահմանների ընդլայնմանը նվիրված մի շարք գրքեր։
1965 թվականից Լիրին սկսել է օրենքի հետ խնդիրներ ունենալ․ նրան բազմիցս կալանավորել են թմրանյութ պահելու մեղադրանքով[16], մինչև 1969 թվականին ԱՄՆ գերագույն դատարանը բժիշկ Թիմոթի Լիրիին մեղավոր է ճանաչել մարիխուանայի հարկի գործով։ Իր անմեղության ճանաչման օրը Լիրին հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի ընտրություններին իր մասնակցության մասին՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով Ռոնալդ Ռեյգանին։ Լիրիի նախընտրական քարոզարշավնն անցկացվել է «Հավաքվեք և երեկույթ կազմակերպենք» (անգլ․ Come together, join the party) կարգախոսի ներքո։ Իր հայտնի «Հավաքվենք միասին» («Come Together») երգը Ջոն Լենոնը գրել է հատուկ Լիրիի համար՝ հիմքում դնելով նրա նախընտրական կարգախոսը[17]։
1970 թվականի դրությամբ Թիմոթի Լիրին մարիխուանա պահելու համար դատապարտվել է ընդհանուր առմամաբ 38 տարի ազատազրկման։ Նրա կարծիքով դատապարտման այս ժամկետին նպաստել են նյարդավիրաբուժության և նյարդային համակարգի վերաիմաստավորման մասին իր գաղափարները։ Բանտարկելու վայրը որոշելու համար Լիրին պետք է անցներ տարբեր հոգեբանական մասնագիտական թեսթեր, որոնցից շատերը, այդ թվում «Լիրիի թեստը», հենց ինքն էր կազմել, հետևաբար նա հեշտությամբ ստեղծել է մարդու կերպար, որը լավագույնս համապատասխանում էր այգեպանի աշխատանքին[18]։ Դրա շնորհիվ նրան տեղափոխել են մեղմ ռեժիմի բանտում, որտեղ նա կատարել է տարածքների բարեկարգման և մաքրման աշխատանքներ, ինչից էլ օգտվելով՝ 1970 թվականի սեպտեմբերին Լիրին փախել է բանտից։
Հավերժ սիրո եղբայրությունը (The Brotherhood of Eternal Love) ամերիկյան հիպպիների կազմակերպությունը, որի ակունքներում կանգնածներից մեկն էլ Լիրին էր, «Օթերևութաբաններ» (Weathermen) տեռորիստական ձախ արմատական կազմակերպությանը վճարել է Լիրիին և նրա կնոջը ԱՄՆ-ից Ալժիր տեղափոխելու համար[19], որտեղ նրանց իրենց խնամակալության տակ են վերցրել «Սև հովազներ» սևամորթների ամերիկյան կուսակցության ղեկավարները՝ Էլդրիջ Քլիվերի գլխավորությամբ։ Սակայն Լիրին հայտարարել է, որ Քլիվերը ցանկացել է իրեն պատանդ վերցնել[20]։
1970 թվականին Լիրին կնոջ հետ տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ հանդիպում է ունեցել ЛСД «հայր» անունը ստացած Ալբերտ Հոֆմանի հետ, սակայն այնտեղ ապաստան չստանալով՝ ստիպված է եղել փախչել Աֆղանստան։
1972 թվականին հենց օդանավակայանում, ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի դաշնային բյուրոյի անդամները, ձերբակալել են Լիրիին[21], վերադարձրել ԱՄՆ և բանտարկել, որտեղից արդեն օրինական հիմունքներով դուրս է եկել 1976 թվականին[21]։
Այն ժամանակվա լրատվամիջոցները և Թիմոթի Լիրիի մասին գրված հոդվածների որոշ հեղինակները նրա վաղաժամկետ ազատումը կապում էին դաշնային բյուրոյի հետ համագործակցության և իր փախուստը կազմակերպած ընկերների դեմ ցուցմունք տալու հետ[22][23]։
Ըստ ընկերներին ուղղված Թիմոթի Լիրիի բաց նամակի[24]՝ Լիրին երբեք չի թաքցրել ֆեդերալ բյուրոյի գործակալների հետ ունեցած զրույցների փաստը, որի մասին գրել է նաև ինքնակենսագրության մեջ, և ոչ մեկին իրական վնաս չի պատճառել։ Նա փախուստ կազմակերպող ընկերներին նախապես զգուշացրել է իր համագործակցության մասին։ Ի վերջո, նա ցուցմունք է տվել միայն նրանց դեմ, ովքեր վաղուց ընդհատակում են եղել կամ ում մեղքն անհնար էր ապացուցել։ Դա դուր չի եկել հատուկ ծառայություններին և նրան թողել են կալանքի տակ։ Սակայն նամակի հեղինակների պնդմամբ, նրա հետագա ազատումը կապված է եղել ոչ թե հետաքննության հետ համագործակցության, այլ Նիքսոնի անկման, ուոթերգեյթյան սկանդալի, ռադիկալ խմբերի հետ աշխատելիս ֆեդերալ բյուրոյի իր լիազորությունների չարաշահման և Կալիֆոռնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանին Ջերի Բրաունի հետ փոխելու հետ[24]։
1980-ական թվականներին Լիրին տարվել է համակարգիչներով և նույնիսկ մի շարք ծրագրեր է ստեղծել։ 1989 թվականին որպես խորհրդատու մասնակցել է ամերիկյան սարսափ ֆիլմի՝ «Էլեկտրաշոկ» թրիլերի նկարահանման աշխատանքներին։
Թիմոթի Լիրին մահացել է 1996 թվականի մայիսի 31-ին, շագանակագեղձի քաղցկեղից։ Մահամերձի խնդրանքով տեսագրվել է նրա մահանալու ընթացքը։ Մահվանից առաջ Լիրիի արտաբերած վերջին արտահայտությունը եղել է՝ «ինչո՞ւ ոչ»[25]։
1997 թվականի ապրիլի 21-ին «Պեգաս» թևավոր կրող հրթիռով Լիրիի աճյունից 7 գրամ ուղարկվել է Երկրի ուղեծիր, որտեղ այն մնացել է 6 տարի, մինչև այրվել է մթնոլորտում[26]։
Թիմոթի Լիրին կրիոնիկայի վաղեմի կողմնակից է եղել․ նա չէր հավատում, որ ապագայում հարություն է առնելու, բայց հավատում էր, որ կրիոնիկան կարևոր հնարավորություններ ունի, չնայած կարծում էր, որ այն ունի միայն «մեկ շանս հազարից»[27]։ Նա պայմանագիր էր կնքել կրիոնիկայի խոշոր մատակարարներից երկուսի հետ[28][29], բայց մահվանից քիչ առաջ փոխել էր միտքը և հրաժարվել է կրիոկոնսերվացվել[28]։
Լիրիի կենսագիրները նշում են, որ իր պայծառ ու հագեցած կյանքում նա կարողացել է միավորել հազարավոր կյանքեր, ներկայանալ բազմաթիվ կերպարներով։
Հայտնի է դարձել «Իրատես» (The Realist) ամսագրին տված հարցազրույցում Լիրիի արտահայտությունը․
Յուրաքանչյուրն ստանում է այնպիսի Թիմոթի Լիրի, որին արժանի է։ |
Լիրիի հայացքները կիսել է անգլիացի գրող Օլդոս Հաքսլին, որը նույպես գիտակցության ընդլայնման տեսության կողմնակիցն էր։ Նրա ստեղծագործությունն ազդել է բազմաթիվ հայտնի մարդկանց հայացքների ձևավորման վրա, այդ թվում նաև Ռոբերտ Ուիլսոնի և Ռոբերտ Թուրմանի։ Ամերիկյան «Tool պոգ–ռոք» հայտնի խումբը իր համերգային ելույթներում՝ «Երրորդ աչք» («Third Eye») երգի կատարումից առաջ օգտագործել է Լիրիի ելույթի հետևյալ խոսքերով ձայնագրությունը․ «Ինքներդ մտածեք, կասկածեք հեղինակության վրա» («Think for yourself, question authority»)։
Մարտին Պաժն (ֆր.՝ Martin Page) իր «Նրա մանկության ճպուռը»[30] գրքի 97-98 էջերի սկզբում այսպես է հիշատակում Թիմոթի Լիրի մասին․
Աշնան սկզբին ЛСД հիպպիական հայր Թիմոթի Լիրին ռեպորտաժից իմանալով, որ նա խնդրել է սառեցնել իր գլուխը մահվանից հետո, և ամենուր ուղարկել իր արյան սրվակները՝ հուսալով, որ մի օր հարություն կառնի կամ կկլոնավորվի, Զորան լուռ կատաղության մեջ էր, քանի որ ցնցված էր նրա հիմարությամբ և անձի պաշտամունքի մոլուցքով։ Նա [Զորան], կարծես լայնամասշտաբ ռազմական գործողություն մշակող գեներալ լիներ, նա կախել էր քարտեզ, որի վրա դրոշներով նշում էր այն վայրերը, որտեղ պահվում էր Լիրիի արյունը[31]։ |
Լիրիի մոխիրը բաժանվել է նաև ընկերներին և ընտանիքի անդամներին։ 2015 թվականին Սյուզան Սարանդոնը Լիրիի մոխիրների մի մասը բերել է Burning Man փառատոն, որը տեղի է ունենում Նեվադա նահանգում, փառատոնի ընթացքում կառուցված Բլեք Ռոք Սիթի ժամանակավոր թեմատիկ քաղաքում։ Նա մոխիրը դրել է այնտեղ որպես գեղարվեստական ինստալյացիա։ Մոխիրն այրվել է սարքավորումների հետ միասին, 2015 թվականի սեպտեմբերի 6-ին[32]։
Ֆիլմ | Տարի | Անուն | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|---|
Վավերագրական | 1996 թվական | Թիմոթի Լիրին մահացած | Timothy Leary’s dead | |
Վավերագրական | 1997 թվական | Թիմոթի Լիրիի վերջին ճանապարհորդությունը | Timothy Leary’s Last Trip | |
Գեղարվեստական | 1981 թվական | Չիլի և Չոնգի լավ երազները | Cheech & Chong’s Nice Dreams | ինքն իր դերում |
Գեղարվեստական | 1989 թվական | Դետեկտիվ գործակալություն՝ «Լուսնային լույս», «Լուսնային խավարում» սերիա | հարսանիքի քահանան | |
Գեղարվեստական | 1989 թվական | Հանկարծակի զարթոնք | ինքն իր դերում | |
Գեղարվեստական | 1989 թվական | Էլեկտրաշոկ | հեռուտահաղորդավար | |
Գեղարվեստական | 1991 թվական | Թեդ և Վեներա | դատավոր Ուլյամ Կոնվերս | |
Գեղարվեստական | 1992 թվական | Գերուժ | սերիա «The Luddite Crusade» | ոստիկանության կոմիսար Պֆիստեր |
Գեղարվեստական | 1992 թվական | Ճանապարհային երազանքներ | Սալվադոր | |
Գեղարվեստական | 1992 թվական | Խլամ | ինքն իր դերում | |
Գեղարվեստական | 1994 թվական | Բրիսկո Կաունտ կրտսերի արկածները | սերիա «Stagecoach» | դոկտոր Միլո |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.