Թերի Ֆոքս

քաղցկեղով հիվանդներին սատարող կանադացի ակտիվիստ From Wikipedia, the free encyclopedia

Թերի Ֆոքս

Թերի Ֆոքս, լրիվ անունը՝ Թերենս Սթենլի Ֆոքս (անգլ.՝ Terrance Stanley «Terry» Fox, հուլիսի 28, 1958(1958-07-28)[1], Վինիպեգ, Կանադա[2] - հունիսի 28, 1981(1981-06-28)[1], Նյու Վեսթմինստթեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2]), քաղցկեղով հիվանդներին սատարող կանադացի ակտիվիստ։ 19 տարեկան Թերի Ֆոքսի մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել, և նրա ոտքը անդամահատել են։ Մի քանի տարի անց նա Կանադայի արևելքից արևմուտք գերմարաթոն վազելու փորձ է արել, որ քաղցկեղով հիվանդների հետազոտությունների համար գումար հավաքի։

Արագ փաստեր Թերի Ֆոքս անգլ.՝ Terrance Stanley Fox, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Thumb
Թերի Ֆոքսի հուշարձանը Օտտավայում

Թերի Ֆոքսը ծնվել է Կանադայի Մանիտոբա նահանգի Վինիպեգ քաղաքում։ Մեծացել է արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում, բասկետբոլ է խաղացել։ Դպրոցն ավարտլուց հետո ընդունվել է համալսարան՝ որոշելով դառնալ ֆիզիկական մշակույթի դաստիարակ[5]։ 1977 թվականին աջ ծնկում ցավեր են սկսել՝ ստուգումները հայտնաբերել են ոսկրի սարկոմա։

Բժիշկները ստիպված ծնկից վերև անդամահատել են աջ ոտքը։ Երեք տարի անց Թերին որոշել է երկրով մեկ վազել օվկիանոսից օվկիանոս։ Վազքի նպատակը ուռուցքաբանական հիվանդությունների հետազոտությունների համար գումար հավաքելն էր։ «Հույսի մարաթոն»-ի (անգլ.՝ Marathon of Hope) կազմակերպման ժամանակ Թերին երազել է յուրաքանչյուր կանադական քաղաքացուց մեկական դոլլար հավաքել[6]։ Մեկ տարուց ավելի նա մարզվել է, լավ գիտակցելով, որ անգամ առողջ մարդը առանց նախնական պատրաստության չի կարող հաղթահարել նման երկար տարածությունը։

Թերի Ֆոքսը «Հույսի մարաթոն»-ը սկսել է 1980 թվականի ապրիլի 12-ին։ Սկզբում ոտքը թրջել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ Նյու Ֆաունդլենդ նահանգի Սենտ Ջոնս քաղաքի մոտ։ Մտադրվել էր հասնել Բրիտանական Կոլումբիա և երկրորդ անգամ ոտքը թրջել Խաղաղ օվկիանոսում[6]։ Նա վազել է օրական 42 կմ, ինչը առողջ մարդու համար նախտեսված մարաթոնյան երկարություն է։ Վազելու հետ մեկտեղ Թերիի հիվանդությունն աստիճանաբար սաստկացել է, մշտապես ցավեր է ունեցել։ Միայն մեծ կամքի ուժը և իր միլիոնավոր բախտակիցներին օգնելու ցանկությունն են նրան առաջ մղել։ Մարաթոնը մեծ արձագանք է ստացել։ Չնայած, որ սկզբից տեղեկատվական միջոցները քիչ են անդրադարձել վազքին, շատերն են փողոց դուրս եկել ոգևորելու երիտասարդին և նվիրատվություն կատարելու։

Թերի Ֆոքսը չի կարողացել ավարտել մարաթոնը։ Քաղցկեղը տարածվել է թոքերում և նա 143 օր անընդհատ վազելուց հետո՝ 1980 թվականի սեպտեմբերի 1-ին Տանդեր Բեյ քաղաքի մոտ ստիպված դադարեցրել է վազքը։ Նա վազել է 5373 կմ տարածություն, հատելով Նյուֆաունդլենդ և Լաբրադոր, Նոր Շոտլանդիա, Նյու Բրանսուիկ, Քվեբեկ, Օնտարիո նահանգները և Արքայազն Էդուարդի կղզին։

10 ամիս անց՝ իր 23-ամյակից երեք օր առաջ, Թերի Ֆոքսը մահացել է։

Մարաթոնի արդյունք և հիշատակ

1981 թվականի փետրվարին հավաքվել է ավելի քան 24 մլն դոլլար[7]։ Կանադայի բնակչությունը այդ ժամանակ մոտ 24 մլն էր։ Ավելի կարևոր էր, որ լայն հասարակության ուշադրությունը սևեռվեց քաղցկեղի ուսումնասիրության հարցին։ Այժմ 50-ից ավելի երկրներում Թերի Ֆոքսի անվան (անգլ.՝ Terry Fox Run) բարեգործական մարաթոնյան վազքեր են կազմակերպվում, որոնցից հավաքված գումարները գնում են ուռուցքանաբանական ուսումնասիրությունների հիմնադրամ, որի դրամագլուխը այժմ աճել է մինչև 360 մլն դոլլար[6]։

1983 թվականին ջուրն իջեցված կանադական սառցահատը անվանվել է Թերի Ֆոքսի անունով (անգլ.՝ CCGS Terry Fox

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.