From Wikipedia, the free encyclopedia
Թերապևտիկ իրավաբանությունը նորարարական և միջառարկայական գիտություն է և պրակտիկ գործունեության ոլորտ, որն օրենքների և իրավական համակարգի ազդեցությունը թերապևտիկ ներուժի ուսումնասիրության նպատակով միավորում է և ինտեգրացնում սոցիալական գիտությունների և իրավաբանության տեսական գիտելիքներն ու փորձարարական տվյալները։ Թերապևտիկ իրավաբանության շրջանակներում ընդունվում է այն գաղափարը, որ օրենքը որոշակի ազդեցություն ունի մարդկանց հոգեկան առողջության և վերջիններիս հոգեսոցիալական գործունեության և վարքային դրսևորումների վրա[1].
Ս.Սլոբոգինը նշում է, որ թերապևտիկ իրավաբանությունը սոցիալական գիտությունների միջոցով բացահայտում է թե որքանով և ինչ կերպ օրենքներն ու իրավական նորմերը կարող են ազդել մարդկանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա[2]. Համաձայն Բլեքի իրավաբանական բառարանի "թերապևտիկ իրավաբանությունն ուսումնասիրում է օրենքների և իրավական համակարգի ազդեցությունը մարդկանց վարքի, հույզերի և հոգեկան առողջության վրա, և մասնավորապես իրականացնում է այն բանի միջառարկայական ուսումնասիրություն, թե կոնկրետ ինչ կերպով են փոխազդում միմյանց միջև օրենքն ու հոգեկան առողջությունը"[3]։ Թերապևտիկ իրավաբանության շրջանակներում իրավական նորմերն ու ընթացակարգերը դիտարկվում են որպես յուրահատուկ սոցիալական գործոններ, որոնք հանդես են գալիս և որպես թերապևտիկ հետևանքների պատճառներ, և որպես հակաթերապևտիկ գործոններ։ Այս առումով թերապևտիկ իրավաբանության նպատակն է առավելագույնին հասցնել օրենքների և իրավական համակարգի թերապևտիկ հետևանքներն ու նվազագույնի հասցնել հակաթերապևտիկ ազդեցությունները։ Այդ նպատակի իրականացման համար թերապևտիկ իրավաբանության մասնագետներն աշխատում են օրենքների և իրավաբանական ընթացակարգերի ռեֆորմների վրա[4]։.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.