From Wikipedia, the free encyclopedia
Մաթեմատիկայում թեորեմը , դա պնդում է, որը կարելի է ապացուցել նախօրոք հաստատված այլ փաստերի (այլ թեորեմների) և ընդունված պնդումերի (աքսիոմների) հիման վրա։ Թեորեմը տրամաբանական հետևանք է աքսիոմներից։ Մաթեմատիկական թեորեմի ապացույցն իրենից ներկայացնում է պնդման տրամաբանական հաստատումը դեդուկտիվ համակարգի կանոններին համապատասխան։ Թեորեմի ապացույցը հաճախ մեկնաբանվում է որպես հավաստիության հիմնավորում։ Հաշվի առնելով, որ թեորեմի գաղափարը պահանջում է ապացույցի առկայություն, թեորեմը սկզբունքորեն տարբերվում է գիտական օրենքից, ինչը հանդիսանում է փորձարարական արդյունք[2]։
Մաթեմատիկական թեորեմները հիմանականում ունեն պայմանական բնույթ։ Նշված դեպքում թեորեմն ապացուցելիս օգտագործվում են նաև ձևակերպման մեջ դրված պայմանները կամ հիպոթեզները։ Ապացույցը մեկնաբանելով որպես հավաստիության հիմնավորում՝ եզրակացությունը դիտվում է որպես թեորեմի պայմանների հետևանք, այսինքն՝ եզրակացությունը ճշմարիտ է թեորեմի պայմանների առկայության դեպքում՝ առանց որևէ լրացուցիչ ենթադրությունների։ Այնուամենայնիվ, երբեմն այն կարելի է մեկնաբանել այլ կերպ՝ կախված դեդուկտիվ համակարգում հետևության կանոններին վերագրված իմաստից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.